«Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներ». ֆիլմի ցուցադրում

Հունիսի 19-ին` ժամը 18:30-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը կազմակերպում է «Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներ» փաստագրական ֆիլմի ցուցադրություն և սցենարի հեղինակի հետ հանդիպում:

«Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած սույն ֆիլմի սցենարի հեղինակն է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) ավագ գիտաշխատող, մի շարք հեռուստատեսային ֆիլմերի և գրքերի հեղինակ Անահիտ Աստոյանը, իսկ ռեժիսորը` Արա Շիրինյանը:

«Շողակաթ» հեռուստաընկերության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ` վավերագրերի վրա հիմնված «Քեմալական կոտորածներ» ֆիլմը հերքում է թուրքական պատմագրության այն թեզը, թե Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չի ունեցել Հայոց ցեղասպանության հետ: Շարունակելով երիտթուրքերի ծրագիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունն արևմտահայերին բնաջնջել և տեղահանել է իրենց դարավոր հայրենիքից: Ժամանակակից Թուրքիան կառուցվել է Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի յուրացված նյութական արժեքների հիման վրա:

Հասցե` ք. Երևան, Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ: Հեռախոս` (010) 32 04 49

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ