Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին արժանացել է ԵՄ մշակութային ժառանգության ամենահեղինակավոր մրցանակին

Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացել է Եվրամիության մշակութային ժառանգության ամենահեղիանակավոր մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կարևոր այս մրցանակին է արժանացել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը վերջին տարիներին է վերականգնվել:

«Եվրոպա Նոստրա 2015» մրցանակն այս անգամ տրվել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն: 2002 թվականից մինչև այսօր տրվող այս մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցել են 29 երկրից 263 մարդ և կազմակերպություն: Եկեղեցին քաղաքապետարանի, եկեղեցու հիմնադրամի և հայկական համայնքի աջակցությամբ վերանորոգվել և 2011 թվականին բացվել է ծիսական արարողությունների համար:

Միջոցառմանը որպես պատվավոր հյուր մասնակցել են Նորվեգիայի արքայազն Հաակոնը, Օսլոի քաղաքապետ Ֆաբիան Սթանգը և Նորվեգիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Թինե Սունդթոֆտը: Սյս հեղիանակավոր մրցանակը,որը 263 նախագծերից 28 հաղթողների մեջ էր,ստացել են հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Մերալ Հալիֆեօղլուն, վերանորոգման հարցերով պատասխանատու և գործարար Զուլֆիկար Հալիֆեօղլուն և հիմնադրամի խորհրդի անդամ Փելին Այըքը: Հայկական եկեղեցու վերանորոգումն համացանցում իրականացված հարցման արդյունքում մասնակից աշխատանքների մեջ երրորդ տեղն է զբաղեցրել:

Նշենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվել էր 2012 թվականին հիմնանորոգումից հետո։ Երկար տասնամյակներ այն փակ էր և վթարային վիճակում էր։ Իր հսկա չափերով առանձնացող եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։

Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը հայկական եկեղեցին կիսաավերակի են վերածել, որը հետագայում որպես զինանոց ու պահեստ է գործել։ 1950-ականներին այն վերաբացվել է որպես եկեղեցի, սակայն 80-ական թվականներին կրկին փակվել է, քանի որ Դիարբեքիրի հայ համայնքը սկսել է լքել քաղաքը։ Վերջին տասնամյակներին հայկական եկեղեցին չէր գործում։

Նյութը պատրաստեց՝ Սոֆյա Պետրոսյանը

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ