Չավուշօղլուն հաստատել է իսրայելական կողմի հետ հանդիպումը

Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է Հռոմում Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և Իսրայելի արտգործնախարար Դորե Գոլդի հանդիպումը, որը միտված էր նոր շունչ հաղորդելու երկու երկրների միջև հարաբերություններին:

Չավուշօղլուն զարմանքով նշել է, թե ինչպես է հնարավոր հաշտեցում ապահովել առանց հանդիպելու:

«Շատ բնական է, որ երկու երկրները հանդիպելու են հարաբերությունների կարգավորման համար: Բացի այդ առաջին անգամը չէ, որ հանդիպում են: Դեռևս անցյալում այս երկրները հանդիպել են  բանակցությունների համար: Ի վերջո, ինչ-որ թեմայի շուրջ հաշտեցումն ապահովվեց: Սակայն մեզ հետաքրքրող երկու թեմաներում էլ գնդակը հակառակ կողմում է: Մենք նրանցից պատասխանի ենք սպասում: Գուցե ավելի վաղ նույնիսկ համաձայնագրի մի շարք ընդունելի կետերում Իսրայելի ներքին քաղաքական հարցերի պատճառով այդ գործընթացը երկարեց»,-ասել է Չավուշողլուն:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլին հրավիրել էր ԱԳՆ` բացատրություն պահանջելու թուրքական հեռուստատեսությամբ հակաիսրայելական սերիալ ցուցադրելու համար, որում իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցը ներկայացվում է որպես երեխա առևանգող: Թուրքական իշխանությունները Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն պահանջեցին ։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Ի վերջո, Անկարան ստացավ իր ուզած պաշտոնական ներողությունը։

Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն ավելր սրվեցին են 2011թ-ի մայիսին, երբ իսրայելցի հատուկջոկատայինները գործողություն էին իրականացրել թուրքական «Մավի մարմարա» նավի վրա, որն «Ազատության նավատորմիղի» կազմում փորձում էր մարդասիրական օգնություն տրամադրել Պաղեստինին: Գործողության հետևանքով սպանվել էր նավում գտնվող 10 թուրք:

Մինչ օրս թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

Նյութը պատրաստեց՝ Սոֆյա Պետրոսյանը

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ