Մուշի հայկական հետքերը շարունակում են ջնջել (լուսանկարներ)

Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի

Վերջին օրերին ներկայիս Թուրքիայի Մուշի Քալե (Բերդ) թաղում լայնածավալ շինարարություն է ընթանում: Ժամանակին այս հատվածում էր Մուշ քաղաքի հայկական թաղը՝ իր պատմական հայկական տներով, որոնք, ցավոք, վերջնականապես ոչնչացվում են: Քաղաքային իշխանությունները հայկական տների փոխարեն ներկայում բազմահարկ շենքեր են կառուցում:

Նշենք, որ Քալե թաղամասում Հայոց ցեղասպանությունից հետո մնացել էր 500-ից ավել հայկական տներ, որոնց զգալի մասն էլ նախորդ տարիներին ապամոնտաժվել են: 2014-ին հասարակական ճնշման արդյունքում ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր (արդեն ոչնչացվել էր հայկական տների 80 տոկոսը), սակայն այս տարի շինարարական աշխատանքները նոր թափով են սկսվել և ոչնչացվում են մնացած տները:

Հավելենք, որ նույն թաղի գրեթե կենտրոնում կառուցված Սբ Մարինե հայկական եկեղեցին, որն այժմ ավերակների է վերածված, նույնպես վտանգված է: Մշեցիների համար մեծ կարևորություն ներկայացրած եկեղեցին երբեմնի հայկական քաղաքի տարածքի՝ մեր օրեր հասած միակ հայկական եկեղեցին է, որ կիսավեր վիճակում գտնվելով հանդերձ մյուս եկեղեցիների պես վերջնականապես չի ոչնչացվել: 

Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի

Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի

Մուշ, հայկական թաղ

Մուշ, հայկական թաղ

Մուշ, հայկական թաղ

Մուշ, հայկական թաղ

Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի

Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի

Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի

Մուշ, Սուրբ Մարինե եկեղեցի

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ