Հայտնաբերվել է Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը

Մարտիկանյան

«Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսականներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես – վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունը և 1918թ. ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ օգտագործված Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը:

Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը հայտնաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով և ձեռք է բերվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Այն Հայաստան է տեղափոխվել Հրաչ Հաննեսյանի օգնությամբ:

Այս ճամպրուկը հատուկ պատրաստվել է երկարատև ճամփորդությունների համար: Ավրորա Մարդիգանյանն այն օգտագործել է իր պատմության հիման վրա և իր իսկ դերակատարմամբ նկարահանված ֆիլմը ցուցադրելու ժամանակ՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շրջագայելու ընթացքում:

Ճամպրուկի վրա գրված է նրա անունը՝ Aurora Mardiganian և ֆիլմի անվանումը՝ Auction of Souls CO:

Հուլիսի 12-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացման ժամանակ ներկայացվեց այս եզակի մասունքը, ինչպես նաև Ավրորա Մարդիգանյանի հուշագրության 1923 թվականին ճապոներեն թարգմանությամբ լույս տեսած բացառիկ հատորը, որը հնարավոր է եղել ձեռք բերել Ճապոնիայում բնակվող մեր հայրենակցուհու ջանքերով:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ