Համշեն աշխարհը բացատահայտելու հնարավորություն

Հեքիաթային Համշենում անմոռանալի 4 օր անցկացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում «Ախթամար տուր» տուրիստական կազմակերպությունը:  Ուղևորությունները կկազմակերպվեն սեպտեմբեր 9-12 և 18-21-ին:

Հարցերի համար՝ 010606540, 096406540, 055366540, 077366540

Օր 1. Երևան, Արդահան, Շավշատի ամրոց ու եկեղեցի (Շատբերդ), Ճորոխ, Արդվին, Բորճկա, Խոփա (գիշերակաց)

Օր 2. Խոփա, Արտաշեն, Չամլըհամշեն (Հին Համշեն), Զիլքալե, Այդեր, Քաջքար, Ֆըրթընա գետի կիրճ, Խոփա (գիշերակաց)

Օր 3. Խոփա, Թորթումի ջրվեժ, Իշխան վանք, Չորդվանք, Խախովանք (Սբ. Աստվածածին), Օշք վանք, Խոփա (գիշերակաց)

Օր 4. Խոփա, Արհավիս, Զույգ կամուրջներ, Մանչունայի ջրվեժ, Բաթում, Երևան

Արժեքը ներառում է՝

• Տրանսպորտ (միկրոավտոբուս-Mercedes sprinter 15-18 տեղ)
• Հյուրանոց 3*
• Նախաճաշ, ընթրիք
• Թանգարանային մուտքի վճարներ
• Էքսկուրսավար (թուրքագետ)
Ք. Երևան, Ամիրյան 3
Հեռ: 010 606540
Բջջ: 096 406540, 055 366540
skype: akhtamartour
e-mail: info@akhtamartour.am
Օր 1
Երևան, Բավրա, Արդահան, Շավշատի ամրոց ու եկեղեցի, Ճորոխ, Արդվին, Բորճկա, Խոպա, գիշերակաց
Երևանից դուրս գալով՝ կանցնենք հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով, ապա հրաշագեղ Ջավախք աշխարհով: Ախլցխայում նախաճաշելուց հետո Թյուրքգյոզու անցակետով մուտք կգործենք ներկայիս Թուրքիայի տարածք՝ Արդահան նահանգ: Արսիան լեռնազանգվածը հաղթահարելուց հետո կուղևորվենք Արդահան քաղաք, ապա Շավշատի գավառ: Շավշատում կտեսնենք հայտնի բերդը, իսկ ցանկացողները կկարողանան բերդի ամենաբարձր կետից վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Այնուհետև կուղևորվենք Շամշատում Բագրատունիների կառուցած եկեղեցին, որից հետո ճամփա կբռնենք դեպի Համշեն աշխարհ: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի խոշորագույն գետերից Ճորոխը, գեղեցիկ տեղադրությամբ Արդվին քաղաքը, ապա Բորճկա գավառակի տարածքով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ համշենյան գեղատեսիլ Խոփա քաղաքն է:

Օր 2
Խոփա, Արդաշեն, Չամլըհամշեն, Զիլքալե, Այդեր, Քաջքար, Ֆուրթունա գետի կիրճ, Խոփա, գիշերակաց
Առավոտյան Սև ծովի ափին նախաճաշելուց հետո Արդաշենով կուղևորվենք՝ բացահայտելու Համշենի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Կբարձրանանք սաղարթախիտ անտառներում ժայռերի վրա վեր խոյացող Զիլ ամրոցը, ապա կայցելենք Այդերի հայտնի հովիտը, որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ, և, իհարկե, պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆըրթընա գետի վրա:

Օր 3
Խոփա, Թորթումի ջրվեժ, Իշխանաց եկեղեցի, Չորդվանք, Խախովանք, Օշք վանք, Խոփա, գիշերակաց
Հաջորդ օրը նախատեսված են տպավորությունների նոր չափաբաժին՝ հրաշագեղ Թորթումի ջրվեժն անտարբեր չի թողի ոչ ոքի: Իշխանաց եկեղեցին, Չորդվանք, Խախովանք և Օշքի վանքերը մեր փառահեղ անցյալի լուռ վկաներն են, որոնք նույնպես մեր շրջագայության մաս են կազմում և մեծ տպավորություն են գործում այցելուների վրա: Այս շրջանն ուսումնասիրելուց հետո կրկին կվերադառնանք Խոպա:

Օր 4
Խոփա, Արհավիս, Զույգ կամուրջներ, Մանչունայի ջրվեժ, Բաթում, Երևան
Իսկ Երևան վերադառնալուց առաջ Խոպայից ոչ հեռու Մանչունայի հրաշալի ջրվեժը հերթական վառ հիշողությունների երաշխիքը կդառնա: Կտեսնենք նաև Զույգ կամուրջները, որոնք յուրօրինակ ճարտարապետական համալիր են կազմում: Մանչունայի ջրվեժ այցից հետո Բաթումով կվերադառնանք Հայաստան:

Այլ մանրամասների համար կարող եք այցելել Ախթամար տուրի կայք

9 8 7 6 5 1 2 3 4

allTurkey.am

Մեկնաբանություններ