Գանձ որոնողները վնասել են Կտուց կղզու հայկական եկեղեցին (լուսանկարներ)

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Ներկայիս Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ հերթական վանդալիզմը գրանցվել է Կտուց կղզու Սուրբ Կարապետ եկեղեցում:

Akhtamar Tourի մեր գործընկերները, ովքեր ժամեր առաջ Վանա լճի այս կղզում էին, տեղեկացնում են, որ եկեղեցու ներսում գանձ որոնողները հսկա փոսեր են փորել:

Մի քանի շաբաթ առաջ, երբ անձամբ էի կղզում, եկեղեցում նման բան չկար, սակայն թարմ հետքերը հուշում են, որ հայկական եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում:

Բացի այն, որ Թուրքիայում թուրք և քուրդ գանձ որոնողները պղծում են հայկական գերեզմանատներն ու սրբավայրերը, այլև անասելի մեծ վնաս են հասցնում՝ քանդելով շինությունները, հիմքերի մոտ վտանգավոր փոսեր փորելով և այլն:

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Կտուց կղզի, Սբ Կարապետ եկեղեցի

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ