Հրատարակվել է Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը

թաթոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը:

Աշխատությունը նվիրված է Օսմանյան կայսրության և հատկապես Արևմտյան Հայաստանի նահանգների հայ բնակչության թվաքանակի հարցի` 1878-1914 թթ. ընթացքում արծարծման պատմությանը:

Ներկայացվել և վերլուծության են ենթարկվել արևմտահայության թվաքանակի վերաբերյալ 1878-1914 թթ. օսմանյան կառավարության և Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները, առանձին անդրադարձ է կատարվել Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակի հարցի` 1878-1914 թթ. Հայկական հարցի շուրջ դիվանագիտական գործընթացներում քննարկման պատմության լուսաբանմանը:

Աշխատությունը հասցեագրված է պատմաբաններին, միջազգայնագետներին, թուրքագետներին, ինչպես նաև ընթերցող լայն շրջաններին:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ