«Հայաստանը և Քրիստոնյա Կովկասը». հանրապետական գիտաժողով՝ Երևանում

Արևելագիտության ինստիտուտ

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի  Արեւելագիտության ինստիտուտը 2015 թ. դեկտեմբերի 15-16-ին Երեւանում անցկացնում է «Հայաստանը եւ Քրիստոնյա Կովկասը» թեմայով Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Կովկասյան Աղուանքում եւ Վրաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:

Գիտաժողովին զեկուցմամբ մասնակցել ցանկացողներին հրավիրում ենք՝ մինչեւ 2015 թ. նոյեմբերի 15-ը մասնակցության հայտը եւ զեկուցման 1-2 էջ ծավալով թեզերն ուղարկելու գիտաժողովի կազմկոմիտե (ք. Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ – ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժին) կամ հետեւյալ էլեկտրոնային հասցեներով. jakobialex@yahoo.com, bznazt@ymail.com; հեռախոսներ. 093 84 13 76 (Ալեքսան Հակոբյան), 093 85 44 07 (Ազատ Բոզոյան), 099 35 26 50 (Գրիգորի Այվազյան):

Նախատեսվող թեմաներն են.

– Վրաստանում, Աղուանքում եւ հարակից երկրներում քրիստոնեության տարածման ժամանակագրություն.

– Հայ – վրաց – աղուանական մատենագրական, քաղաքական եւ կենցաղ-մշակութային առնչություններ ուշ անտիկ շրջանում եւ միջնադարում.

– Քրիստոնեությունը կովկասյան ժողովուրդների հոգեւոր կյանքում.

– Քրիստոնեությունը ուդի ժողովրդի ճակատագրում (հին պատմություն եւ արդիականություն):
Գիտաժողովի նիստերը տեղի կունենան ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (հասցեն՝ Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը:

Գիտաժողովի դրսեկ մասնակիցների օթեւանի ծախսերը հոգում է գիտաժողովի կազմկոմիտեն: Արտերկրից ժամանելու եւ մեկնելու ճանապարհային ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:

Կովկասյան Աղուանքում եւ Վրաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված՝
«Հայաստանը եւ Քրիստոնյա Կովկասը» Հանրապետական գիտաժողովի մասնակցության հայտնի ձևը՝

Ազգանուն, անուն, հայրանուն, ծննդ. թիվ

Կազմակերպության, հաստատության անունը եւ հասցեն

Գիտական աստիճան, կոչում

Հեռախոսներ

էլ. փոստ

Զեկուցման վերնագիրը (հնարավորության դեպքում՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman)

Կազմկոմիտեի հասցեն է.

ՀՀ, 0025, ք. Երեւան, Բաղրամյան պողոտա, 24/4, 11-րդ հարկ, 122 սենյակ

E-mail: jakobialex@yahoo.com ; bznazt@ymail.com

Հեռ. 093 84 13 76 (Ալեքսան Հակոբյան), 093 85 44 07 (Ազատ Բոզոյան), 099 35 26 50 (Գրիգորի Այվազյան), 010 56 50 29 (Աիդա Տոնոյան, Ալեքսան Հակոբյան)

ԶԵԿՈՒՑՄԱՆ ԹԵԶԵՐ

(1-2 էջ, տառաձեւերը՝ Sylfaen եւ Times New Roman)

(անուն ազգանուն, վերնագիր)

allTurkey.am

Մեկնաբանություններ