Լույս է տեսել Թուրքիայում հայերի նկատմամբ բռնի իսլամացման քաղաքականությանը նվիրված գիրքը

Երևանում հայերենով լույս է տեսել թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանի և թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Աբրահամյանի «Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության բռնի իսլամացման քաղաքականությունը հայերի նկատմամբ որպես ցեղասպանական արարք» գիրքը (Երևան, ՎՄՎ-Պրինտ հրատարակչություն, 2015, 238 էջ), որը հրատարակության է երաշխավորել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը:

Աշխատության մեջ ներկայացվում է թուրքական պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը` ոչ մուսուլման ազգերի բռնի կրոնափոխությունը, որը տարբեր դարերում կիրառվել է նաև հայերի նկատմամբ: Սույն քաղաքականությունը հատկապես ակտիվ է դրսևորվել Հայոց ցեղասպանության տարիներին, ինչի հետևանքով բռնի իսլամացման են ենթարկվել հազարավոր հայեր:

Գրքում բացահայտվում են բռնի կրոնափոխության մեթոդներն ու թիրախային խմբերը: Հայերի բռնի իսլամացման խնդիրը դիտարկվում է ցեղասպանություն հանցագործության միջազգայնորեն ընդունված սահմանման համատեքստում, համաձայն որի` կրոնափոխության միջոցով որևէ ազգի բռնի ուծացումը ցեղասպանական արարք է:

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ