«Հատելով սահմանները. միջգիտակարգային հետազոտությունները արաբագիտության և իսլամագիտության շրջանակներում» երիտասարդական գիտաժողով

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնը «Middle Orient» ծրագրի հետ համատեղ 2016թ. մայիսի առաջին շաբաթվա ընթացքում (գիտաժողովի հստակ օրերը կհայտարարվեն ավելի ուշ) կազմակերպում է «Հատելով սահմանները. միջգիտակարգային հետազոտություններ արաբագիտության և իսլամագիտության շրջանակներում» խորագրով երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովի շրջանակը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ թեմաներով՝

–Իսլամագիտություն (պատմություն, կրոն և քաղաքականություն),
–Արաբական գրականություն,
–Արաբական բանասիրություն,
–Արաբական երկրների պատմություն,
–Արաբական աշխարհը միջազգային հարաբերությունների համատեքստում,
–Միջմշակութային հաղորդակցություն,
–Արաբական տարածաշրջանի արդի խնդիրներ:

Զեկուցումների առավելագույն տևողությունը 20 րոպե է: Յուրաքանչյուր նիստին կհաջորդի քննարկում:

Մասնակցության կարգը
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. փետրվարի 15-ը graduateconferenceysu@gmail.com էլ. հասցեին ուղարկել սեղմագիր (մինչև 300 բառ) և ինքնակենսագրական (CV):

Մասնակցության հաստատման մասին զեկուցողները կտեղեկացվեն մինչև փետրվարի 29-ը:
Խմբագրական կազմի կողմից ընտրված հոդվածները կտպագրվեն «Արաբագիտական ուսումնասիրություններ» ժողովածուի հերթական համարում (նախորդ համարը տե՛ս այստեղ):

Գիտաժողովի հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել info@middleorient.com հասցեին:

Աղբյուր՝ Middle Orient

allTurkey.am

Մեկնաբանություններ