«Հին և միջնադարյան Հայաստանը և իր հարևանները». գիտաժողով

Արևելագիտության ինստիտուտ

Ապրիլի 6-ին լրանում է ականավոր հայ արևելագետ-պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն Գագիկ Խորենի Սարգսյանի ծննդյան 90-ամյակը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կազմակերպում է «Հին և միջնադարյան Հայաստանը և իր հարևանները» խորագրով գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Սարգսյանի հիշատակին: Գիտաժողովը կկայանա 2016 թվականի մայիսի 19-ից 20-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց զեկուցումների վերնագրերը (հայերեն և անգլերեն) և անձնական տվյալները (հեղինակի աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը) մինչև ապրիլի 30-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի գիտաշխատող Մարիամ Խանզադյանին կամ ուղարկել mar.khanzadyan@gmail.com հասցեին:

allTurkey.am

Մեկնաբանություններ