«Հայերն ու Սառը պատերազմը»՝ գիտաժողով Միչիգանի համալսարան-Դիրբորնում

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարան-Դիրբորնի Հայագիտական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 1-3-ին անցկացնելու է «Հայերն ու Սառը պատերազմը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու են 30-ից ավելի գիտնականներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից, ինչպես և Հայաստանից:

Գիտաժողովի նպատակն է մանրադիտակի տակ առնել հայոց պատմության համար առանցքային այս ժամանակաշրջանը՝ փորձելով խթանել հետագայում այս ուղղությամբ ուսումնասիրությունները, ինչի պակասն ակնհայտ է և ինչի կարիքն առկա է:

«Հայերն ու Սառը պատերազմը» գիտաժողովի տարբեր նիստեր վարելու են և քննարկումներին մասնակցելու են միջոցառման կազմակերպիչ Արա Սանջյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Քեմ Ամինը, Ասպետ Գոչիկյանը, Սելի Հաուլը, Գևորգ Փարդանչյանը, Թամար Պոյաճյանը, Սիմոն Փայասլյանն ու Փեմ Փենոքը:

Գիտաժողովին Հայաստանից մասնակցելու են թուրքագետներ Անուշ Հովհաննիսյանն ու Գևորգ Պետրոսյանը, պատմաբան Տիգրան Մաթոսյանը:

Գիտաժողովի մասնակիցների թվում են նաև Կարապետ Մոմճյանը, Վահե Սահակյանը, Հեյզլ Անթառամյան-Հոֆմանը, Լևոն Չորբաջյանը, Գրեգորի Ավթանդիլյանը, Բենջամին Ֆ. Ալեքսանդրը, Ջիրայր Չոլակյանը, Աստղիկ Ադամյանը, Վարդան Մաթևոսյանը, Հեյթոր Լուրեիրոն, Խաչիկ Տեր-Ղուկասյանը,  Նելիդա Պուլղուրջյանը, Հրաչ Չիլինգիրյանը, Ջեյմս Սթոքերը, Խաչիկ Մուրադյանը, Էլդադ Բեն Ահարոնը, Էմրե Ջան Դաղլըօղլուն, Սամվել Գրիգորյանը, Նիրի Մելքոնյանը:

Գիտաժողովը բաց է լինելու հետաքրքրված շրջանակների համար: «Հայերն ու Սառը պատերազմը» գիտաժողովի անցկացմանն աջակցում է «Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային միությունը» (NAASR), իսկ հայաստանաբնակ գիտնականների մասնակցությունը միջոցառմանը հոգալու է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը:

Գիտաժողովի զեկուցումները տեղ են գտնելու The Armenian Review գիտական հանդեսի հատուկ համարում:

Միչիգանի համալսարան-Դիրբորնի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 1985 թվականին դոկտոր Դենիս Փափազյանի կողմից՝ «Վարդանանց ասպետներ» կազմակերպության և հատկապես Էդուարդ ու Հելեն Մարտիկանյանների նյութական աջակցությամբ: Կենտրոնը զբաղվում է հայագիտության ոլորտում փաստագրական, հետազոտական և հրատարակչական աշխատանքներով: Կենտրոնի վարիչն է պատմաբան Արա Սանջյանը:

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ