«Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի համար հոդվածների կանչ

Ցեղասպանագիտական հանդես

ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակում է «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականը:

Հաջորդաբար թողարկվող այս հանդեսը թեմատիկ առումով անդրադառնում է բացառապես ցեղասպանագիտությանը՝ ներառելով ցեղասպանության աղբյուրագիտություն, պատմություն, պատմագրություն, համեմատական և թեմային առնչվող մյուս ասպեկտների ուսումնասիրություններ:

Հուշագիր հեղինակին

1. Հոդվածների ներկայացման կարգը

Հոդվածները պետք է ներկայացվեն word տեքստային խմբագրիչի 2007 տարբերակով: Էլեկտրոնային տարբերակը կարելի է ներկայացնել կրիչով կամ ուղարկել handes@genocide-museum.am էլեկտրոնային հասցեին:

Հոդվածները պետք է ունենան կուռ կառուցվածք՝ նախաբան, բուն տեքստ (ցանկալի է ենթավերնագրերով), եզրակացություն, բանալի – բառերը, հեղինակների մասին տեղեկությունները, անգլերեն և ռուսերեն ամփոփում: Օտար լեզուներով հոդվածները պետք է ունենան հայերեն անփոփում:

Աշխատանքները պետք է ունենան թեմայի արդիականություն և լինեն խնամքով խմբագրված և առանց տողադարձերի: Այն հոդվածները, որոնք նախկինում հրատարակվել են կամ ներկայացվել են այլ հրատարակություններում, չեն կարող ընդգրկվել «Ցեղասպանագիտական հանդեսում»:

Հոդվածները խմբագրվելու են «Ցեղասպանագիտական հանդեսի» խմբագրական մոտեցումներին համապատասխան կամ կարող են մերժվել ընդունել տպագրության, եթե չեն համապատասխանում խմբագրության կողմից սահմանված չափանիշներին:

2. Լեզուն, ուղղագրությունը և քերականությունը

• Մեկից մինչև տասը թվերը գրել տառերով, իսկ մնացածները` թվերով:

• Ամսաթվերը և տարեթվերը գրել հետևյալ կերպ՝ դեկտեմբեր 21; 1915; 1894-96; 1900-ականներ:

• Եթե հապավումն ընդգրկված է հոդվածի մեջ և օգտագործված է առաջին անգամ, անհրաժեշտ է փակագծերում տալ ամբողջ անվանումը [օրինակ, ՄԱԿ («Միություն և առաջադիմություն կուսակցություն»)]:

• Որևէ օտար բառ, որը հայտնի չէ լայն հասարակական շերտերին, անհրաժեշտ է շեղատառ գրել:

3. Հոդվածի ձևաչափը

• Վերնագիրը գրել մեծատառերով և կենտրոնում

• Բոլոր հոդվածները ներկայացվում են Sylfaen (նաև ռուսերենը և անգլերենը) տառատեսակով, 12 տառաչափով (ներառյալ վերնագիրը, իսկ հղումները՝ 10), միջտողային հեռավորությունը` 2:

• Երկար մեջբերումները (ավելի քան չորս տող) ներկայացվում են տեքստում, առանձին հատվածով, 10 տառաչափով, առանց չակերտների:

4. Հղումներ

• Հղումները պետք է համարակալվեն սկզբից մինչև վերջ:

• Հղումները պետք է պարունակեն հրատարակության ամբողջական տվյալները: Բոլոր գրքերի, վերնագրերը գրել շեղատառ, օր.՝

Թորոսյան Սարգիս, Դարդանելից մինչև Պաղեստին, Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2013, էջ 55:

Тунян Валерий, Россия и Армянский вопрос, Ереван: Музей-институт Геноцида армян, 1998, стр. 55.

Dadrian V., The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus, Providence – Oxford: Berghahn Books, 1995.

Հոդվածներ հղելիս հանդեսի անվանումը պետք է գրել շեղատառ, օր.՝

Ներսիսյան Մ. Գ., Մի բանավեճ Զմյուռնիայի 1922 թվականի ողբերգության մասին (Զմյուռնիայի հայ և հույն բնակչության ջարդերի 70-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես, 1992, N 2-3, էջ 89:

Adalian R. P., “Comparative Policy and Differential Practice in the Treatment of Minorities in Wartime: the United States Archival Evidence on the Armenians and Greeks in the Ottoman Empire,” Journal of Genocide Research 3(1) (2001): p. 35.

Եթե գիրքը կամ աղբյուրը հիշատակվում է կրկին` մեկ այլ հղումից հետո, ապա գրվում է աշխատության հեղինակի ազգանունը և անունը, ապա նշվ. աշխ., էջ…:

5. Հեղինակային իրավունք

• Հրատարակված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է «Ցեղասպանագիտական հանդեսին»:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ