Մուշի նահանգապետարանն ուշացնում է Սբ. Կարապետի հանձնումը

Սուրբ Կարապետ

Մշո Սուրբ Կարապետ վանքի տարածքում կառուցված տները տարհանելու և վանքի վերանորոգման ուղղությամբ աշխատանքները սկսելու գործընթացը շարունակվում է: Այս մասին տեղեկացրել է Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի, Սասունի և մյուսշրջանների հայերի սոցիալական օգնության և մշակութային համագործակցության միության նախագահ Ազիզ Դաղջըն:

Նիստի ընթացքում Դաղջըն նշել է. «Մշո Սբ. Կարապետի վանքը մեծ կարևորություն ունի աշխարհասփյուռ հայության համար: Մեր միության ստեղծման օրից ի վեր մենք աշխատում ենք Փոքր Ասիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը կրկին հայերին վերադարձնելու ուղղությամբ և մի շարք քայլեր ենք ձեռնարկել Մշո Սբ. Կարապետ վանքի համար: Տևական ժամանակ դիմումներ ենք ուղարկել Թուրքիայի ազգային մեծ ժողովի Մշակույթի նախարարություն և համապատասխան բոլոր պետական կառույցներին: Ինչի արդյունքում էլ տարածքի ազատման մասին որոշում կայացվեց, սակայն Մուշի նահանգապետարանը կամայականորեն չի ընդունում այն»:

Վերջում էլ Դաղջըն հավելել է, որ չնայած տարհանման մասին գրավոր պահանջներին՝ Մուշի նահանգապետարանը կամայականորեն է վերաբերվում, այնուամենայնիվ, իրենք անելու են ամեն ինչ՝ այդ կամայակնություններին վերջ տալու և տարհանում կազմակերպելու համար:

Թարգմանությունը՝ Նադիա Հովհաննիսյանի, «Թուրքագիտական պորտալ»

allTurkey.am

Մեկնաբանություններ