Ստամբուլում պայթյունի հետևանքով վիրավորների թվում հայ կա

Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի Բալո փողոցում՝ Բեյօղլուի թաղապետարանի դիմաց մարտի 19-ին մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով 5 զոհ և 36 վիրավոր կա:

«Վիրավորվածներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է»- իր խոսքում նշել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուէզզինօղլուն:

Նա հավելել է նաև, որ զոհվածներից 4-ը Իսրայելի, իսկ մյուսը ԻԻՀ քաղաքացի է: Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր ժամած 28 շտապ օգնության մեքենաներով հիվանդանոց են տեղափոխվել բոլոր վիրավորներին, որոնցից 12-ը զբոսաշրջիկ են:

Վիրավորների թվում կա նաև ազգությամբ հայ: Վերջինիս վիճակը գնահատվում է բավարար:

CNN Türk լրատվական կայքը առաջ է քաշում այն վարկածը, որ մահապարտը ինքն իրեն պայթեցրել է`մտնելով զբոսաշրջիկների հոծ զանգվածի մեջ: Մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել:

Այս դեպքի առիթով Դոլմաբահչե նստավայրում գումարվել է անվտանգության խորհրդակցություն` վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ:

Նյութը պատրաստեց՝ Սևակ Հարությունյանը, «Թուրքագիտական պորտալի» համար

allTurkey.am

 

Մեկնաբանություններ