«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» ցուցահանդեսը` Ֆրանսիայում

Ապրիլի 15-ին Ֆրանսիայի Բուղ-լե-Վալանս քաղաքի Լա Պասերել գրադարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Վալանս-Ռոման Սյուդ Ռոն-Ալպ քաղաքային համայնքի, Լա Պասերել գրադարանի և Վալենսի Հայ մշակույթի տան կողմից:

Բացմանը ներկա էին Վալանսի քաղաքապետ և Վալանս-Ռոման Սյուդ Ռոն-Ալպ քաղաքային համայնքի նախագահ Նիկոլա Դաղագոնը, Բուղ-լե-Վալանսի քաղաքապետ Մաղլեն Մուղիեն, Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Լուսինե Մովսիսյանը, ինչպես նաև շրջանի մի շարք ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 30-ը:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ