Նովոսիբիրսկում բացվել է «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք» խորագրով ցուցահանդեսը

Ապրիլի 19-ին Նովոսիբիրսկի քաղաքային միջմշակութային կենտրոնում բացվել է«Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք» խորագրով ցուցահանդեսը, որի նյութերը տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Նոր ցուցադրության հիմնական թեման ռուսական մտավորականության, հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների արձագանքն է 1915թ. նախորդող իրադարձությունների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Առաջին անգամ ժամանակավոր ցուցադրության ձևաչափով ներկայացվել են վավերական նյութեր և լուսանկարներ: Էքսպոզիցիան բաղկացած է 18 թեմատիկ շարքերից: Առանձնահատուկ ներկայացվել են Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատում ծառայող այն զինվորականների վկայությունները, որոնք, եղերական գործողությունների ականատես լինելով, կարողացել են օգնել հայ բնակչությանը, փախստականներին:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ