Index Turcologica #1 | 1960թ. ռազմական հեղաշրջումը Թուրքիայում

1960 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ Թուրքիայի հանրապետության պատմության առաջին հեղաշրջումը՝ կատարված զինվորականության կողմից: Սրան մոտավորապես տասը տարի պարբերականությամբ պետք է հետևեին ևս երկու արյունալի զինվորական հեղաշրջումները, որոնցով էլ ընդունված է այսօր բաժանել հանրապետական պատմությունը երեք մասի՝ Առաջին հանրապետություն (1923թ.), Երկրորդ հանրապետություն (1960թ.), Երրորդ հանրապետություն (1980թ.-ից): Ի տարբերություն հետագայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումների, այս մեկը կազմակերպված էր ոչ թե ավագ սպայական ղեկավարության, այլ զինվորականության երիտասարդ սերնդի կողմից, ինչը երիտթուրքական ավանդույթի յուրատեսակ շարունակությունն էր։  Հեղաշրջման արդյունքում իշխող Ժողովրդավարական կուսակցությունը փակվեց, իսկ նրա առաջնորդները, այդ թվում երկրի նախագահ Ջելալ Բայարը և վարչապետ Ադնան Մենդերեսը դատապարտվեցին մահապատժի։ Հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրությունը ամենաժողովրդավարականներ էր Թուրքիայի հանրապետական պատմության մեջ։
Այսօր Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և հանրապետության նախագահ Ռ. Թ. Էրդողանի անձնական նախաձեռնությամբ 1960թ. հեղաշրջումը ակտիվորեն քննարկվում է թուրքական քաղաքական օրակարգում՝ որպես Թուրքիայի համար ամենամեծ ամոթներից մեկը, իսկ մահապատժի ենթարկված Ա. Մենդերեսը երբեմն կոչվում է շեհիթ և «սրբացվում է»։

Թյուրքագետ Տարոն Հովհաննիսյանի հետ մենք առաջարկում ենք 7 աշխատանք, որոնք արժե ընթերցել այս թեմայի մասին (գրքերը և հոդվածները ներբեռնելու համար սեղմե՛ք հղման վրա

  1. Feroz Ahmad, The Turkish Experiment in Democracy 1950–1975 (Boulder, CO: Westview Press, 1977)
    Այս գրքում հայտնի թյուրքագետ Ֆ. Ահմադը, որպես աղբյուր օգտագործելով ժամանակի թուրքական մամուլն ու գործող անձանց հետ հարցազրույցները, նկարագրում է հետպատերազմական Թուրքիան՝ մանրամասն անդրադառնալով 1960թ. հեղաշրջմանը։
  2. Walter Weiker, The Turkish Revolution 1960– 1961։ aspects of military politics, (Washington DC, 1963)
    Բավական հավասարակշռված աշխատանք, որը գրվել է հեղաշրջումից անմիջապես հետո և որը անդրադառնում է այդ ժամանակաշրջանի ռազմական քաղաքականության տարբեր հանգամանքներին։
  3. George S. Harris, The Causes of the 1960 Revolution in Turkey // Middle East Journal Vol. 24, No. 4 (Autumn, 1970), pp. 438-45
    Ջ. Հարիսը այս հոդվածը ամենահիմնավոր գրվածներից է և անդրադառնում է 1960թ. հեղաշրջման պատճառներին։
  4. Dankwart A. Rustow, The Army and the founding of the Turkish Republic // World Politics, Volume 11, Issue 04 (July 1959), pp. 513 – 552
    Դ. Ռասթոուի այս հոդվածը գրվել էր հեղաշրջումից մի տարի առաջ՝ շատ մանրամասն նկարագրելով թուրքական զինվորականության դերը քաղաքականության մեջ, սակայն հեղինակը չէր կանխատեսել ընդամենը մի տարի հետո իրականցվելիք հեղաշրջումը։
  5. Mehmet Ali Birand, Shirts of Steel: An Anatomy of Turkish Armed Forces (London, I.B. Tauris, 1991)
    Թուրք հայտնի լրագրող Մ. Ալի Բիրանդի այս աշխատանքը արժեքավոր է նրանով, որ հիմնված է հեղինակի՝ զինվորականների հետ վարած հարցազրույցների վրա և հնարավորություն է տալիս անմիջապես զինվորականների հետ «քննարկել» զինվորականության դերը Թուրքիայում։
  6. William Hale, Turkish Politics and the Military (London, Routledge, 1994)
    Ու. Հեյլի այս աշխատանքը առանձնանում է նրանով, որ բացի ընդհանուր նկարագրությունից այն փորձ է դիտարկել տեղի ունեցած իրադարձությունները համեմատաբանության տեսանկյունից (comparative studies)։
  7. Արթուր Դումանյան, Բանակի դերը Թուրքայի Հանրապետության քաղաքական կյանքում: Ուսումնամեթոդական ձեռնարկ (ԵՊՀ, 2013)
    Հայ արևելագետներից Ա. Դումանյանի այս աշխատանքը ամփոփում է հեղինակի նախորդ գործերը, որոնք անդրադառնում էի Թուրքիայում բանակի դերին։

Մեկնաբանություններ