Գերեզմանափորների խմբանկարը. 100 լուսանկարչական պատմություն

Այս լուսանկարում պատկերված է սանիտարական գերեզմանափորների մի ջոկատ: 1915 թ. ամռանը Էջմիածնում հակասանիտարական պայմանների պատճառով սկսվում է տիֆի համաճարակ: Սնունդի և ջրի պակասը, կիզիչ արևը և բժշկական օգնության բացակայությունը նպաստում են համաճարակի արագ տարածմանը: Քաղաքում կարանտին է հայտարարվում: Իշխանությունների հրամանով ստեղծվում են մի քանի զինված ջոկատներ, որոնց նպատակը դիակները հավաքելն ու թաղելն էր:

«Բժշկության փոխարեն տեղական իշխանությունները հատուկ սայլեր էին առանձնացրել, որոնք շրջում էին անտառում և, մահացածների դիակները հավաքելով, տանում, ինչ-որ տեղ թաղում: ԹԵ ուր էին տանում, այդ մասին ոչ ոք չգիտեր, և կարիք չկար իմանալու»:

Սահակ Կարապետյան, ՀՑԹԻ արխիվ, հուշագրության ֆոնդ, թպ.167, էջ 137

1914թ. վերջին և 1915թ.սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և հարակից շրջաններից Երևանի ու Թիֆլիսի 10 գավառներ է գաղթել շուրջ 50 հազար հայ: Նրանց համար օգնություն կազմակերպելու նպատակով Առաջին աշխարհամարտի տարիներին ստեղծվել էին գաղթականների կոմիտեներ: Ցարական կառավարությունը հրապարակել էր օրինագծեր, հիմնել գաղթականների տեղավորման գլխավոր լիազորի հատուկ գրասենյակ, սակայն այն ի զորու չեղավ հոգալու գաղթականների բոլոր կարիքները:

Հիմնականում Վանից, Բիթլիսից, Մուշից և Խնուսից Արևելյան Հայաստան ներգաղթած հայերի մի մասը 1915թ. օգոստոսին ապաստան էր գտել Էջմիածնի անտառում՝ Այղր լճի և Խաթունարխ գյուղի միջև ընկած հատվածում:

page-118

Լուսանկարի աղբյուրը՝ Երևանի պատմության պետական թանգարանի հավաքածու

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ