Լույս է տեսել Հայոց տնտեսական ցեղասպանության նվիրած գիրքը

դադայան

Հայաստանում Խաչատուր Դադայանի հեղինակությամբ լույս է տեսել «Հայոց տնտեսական ցեղասպանություն: Հայերի տնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև 1915 թվականը: Փաստերի ժողովածու« գիրքը:

Գրքում ներկայացված են ներկայիս Թուրքիայի 100 քաղաքներում հայոց տնտեսական գործունեությունը, ունևոր դասի ընչազրկումը և սպանդը, տնտեսական բնագավառի 67 առավել նշանավոր անձանց կենսագրություններ, 48 ֆինանսավարկային հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ և տնտեսական միություններ, 100 գովազդապատկեր, ինչպես նաև ապրանքատեսակների, դրամական, կշռի, վարչական միավորների և գրքում գործածված այլ եզրերի բացատրական բառարան:

Ժողովածում պարունակում է 482 պատմական համայնա- և դիմապատկերներ:

allTurkey.am

Մեկնաբանություններ