Index Turcologica | Հալիլ Ինալջըքի 4 ամենագլխավոր գործերը

Թյուրքագիտության և մասնավորապես օսմանագիտության ռահվիրաներից և հիմնադիրներից մեկը՝ պրոֆեսոր Հալիլ Ինալջըքը 2016թ. հուլիսի 25-ին կնքեց իր մահկանացուն։ Նա հարյուր տարեկան էր։ Ակադեմիական հարուստ գործունեության ընթացքում պրոֆեսոր Ինալիջըքը հեղինակել է բազմաթիվ կոթողային աշխատություններ, որոնք նվիրված են օսմանագիտության և թյուրքագիտության տարբեր խնդիրներին։ Վերջին երեք տասնամյակում Թուրքիայում դասավանդող պրոֆերոսին հաճախ կոչում էին «Hocaların hocası» («Ուսուցիչների ուսուցիչ») պատվանունով։

Օսմանագետ Վարագ Գեթսեմանեանի հետ թուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացնում են պրոֆեսոր Ինալջըքի այն 4 աշխատանքները, որոնք առավել հետաքրքրական են և անհրաժեշտ թյուրքագիտությամբ զբաղվող մասնագետներին։

An Economic and Social History of the Ottoman Empire, 1300–1914 (with Donald Quataert, 1994)

  1. 9780521585804Օսմանագետ Դ. Քուարթըրթի հետ համահեղինակությամբ այս երկհատոր աշխատանքը դասագրքային է համարվում Օսմանյան կայսրության պատմությունը ոչ թե կենտրոնական պետական կառույցի, այլ սոցիալական և տնտեսական պատմության տեսանկյունից դիտարկելու համար։ Հեղինակները մանրամասն ներկայացնում են կայսրության պատմությունը 1300-ից սկսյալ։ Աշխատանքը բաղկացած է չորս ժամանակագրական բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրում եւ վերլուծում է բնակչության, առեւտրի, տրանսպորտի, արտադրություն, հողաշինարարության եւ տնտեսության զարգացումները։
  2. History of the Ottoman Empire Classical Age / 1300–1600 (1973)

    9780297994909-us-300
    Այս գրքում Ինալջըքը տալիս է վառ պատկերացում առօրյա կյանքում կրոնի եւ պատերազմի մասին, ինչպես նաեւ պետականագիտության կառավարման, սոցիալական արժեքների, ֆինանսական եւ հողային քաղաքականությունների ավանդույթները Օսմանյան կայսրությունում։ Սա անհրաժեշտ ուղեկիցն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իսլամի, Թուրքիայի եւ Բալկանների պատմությամբ։
  3. The Ottoman Empire: Conquest, Organization and Economy (1978)
    1
    Այս աշխատանքը ներկայացնում է պրոֆեսոր Ինալջըքի հոդվածների հատընտիրը, որոնք նվիրված են Օսմանյան կայսրության նվաճումներին, տնտեսությանը, բարեփոխումներին և պետության կազմակերպությանը։
  4. Social and economic history of Turkey (1071–1920) (with Osman Akyar, 1980)Այս աշխատանքը արժեքավոր նյութեր է պարունակում Ուշ Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական պատմության մասին։Աղբյուր՝ Թուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգը
    allTurkey.am

Մեկնաբանություններ