Մուրադ Բարդաքչըն և Հայոց ցեղասպանությունը

Դենիզ  Էրթուղ

1915 թ. վերաբերյալ Մուրադ Բարդաքչըի դիրքորոշումը յուրօրինակ է:

Բարդաքչըն իր բազմաթիվ հոդվածներում առանց թաքցնելու գրել է հայերի նկատմամբ կիրառած բռնության մասին, սակայն, չնայած այս ամենին, պաշտպանում է այն տեսակետը, համաձայն որի՝ կատարվածը հայերին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, իսկ տեղահանության որոշումը որակում է որպես ինքնապաշտպանություն:

Այս հոդվածը մարդկանց մրելու նպատակով չեմ գրում: Մուրադ Բարդաքչըն, անկասկած, Թուրքիայի պատմության վերաբերյալ հրատարակած աշխատություններով հայտնի բազմաթիվ պատմաբաններից շատ ավելի մեծ ներդրում ունի: Նպատակս ոչ թե նրան և նրա կարիերան սևացնելն է (հավատում եմ, որ դա իմ գործը չէ), այլ իրավիճակը փաստել: Ըստ էության, կարծում եմ, որ այս անունն ուշագրավ կարող է լինել այն առումով, թե ԶԼՄ-ների գրիչները որքան հանգստությամբ կարող են հարձակվել որևէ խմբի ինքնության վրա և անգամ գիտակցաբար կարևորություն չտալ նրանց ցավերին: «Հայոց ցեղասպանություն» (համաձայն ոմանց՝ պնդումներ)՝ երկու բառ, որն, ըստ էության, մի ընթացք է, որը հազար ու մի դառն ու ցավալի պատմություն է պարունակում… Դեպքեր, որոնց մասին միգուցե թուրքերին ցանկալի չէ լսել, նրանք համառորեն ժխտում են, ականջները փակում… Այսինքն՝ քանի դեռ թուրքը Թուրքիայում է, լավ էլ կարող է ապրել առանց 1915 թ.: Սակայն հայի համար 1915 թ. իր ինքնության մի մասն է, որի հետ միգուցե ամեն օր առերեսվում է, թեկուզ մի պահ հիշում: Միգուցե հենց այս պատճառով է, որ թուրքերը դժվարանում են կարեկցել: Տեսնես ցեղասպանությունը հային ի՞նչ է զգացնել տալիս:

1915 թվականը հայերի համար, թուրքերի համար

Տարիներ առաջ ինտերնետային կայք էի գտել, որտեղ կարող էիք Հոլոքոստի ժամանակ սպանված հրեա ընտանիքների ազգանունը գրել և որոնել: Միտքս եկած տարբեր ազգանունները հավաքել էի փնտրել, գտել և սրտի կսկիծով կարդացել, թե այդ ընտանիքից քանի՞ հոգի ո՞ր ճամբարում է սպանվել: Պատկերացրեք թղթի վրա մեկ անվան տակ տասնյակ մարդիկ, որոնցից ամեն մեկը մի աշխարհ է…

1915 թվականը նույն ատելության մեկ այլ դրսևորումն է: Ինչպես որ հրեան է դժվարանում իրեն ներկայացնել առանց Հոլոքոստի վերքի, այնպես էլ հայերը` առանց 1915 թվականի: Իսկ թուրքը, եթե երբեք չհիշի էլ, կշարունակի ապրել, մեկ է` երկրում մեծամասնություն է կազմում և պետության հետ էլ խնդիր չի ունենա: Անհրաժեշտ է Մուրադ Բարդաքչըի պետականամետ ռեֆլեքսը և ցեղասպանության համառորեն ժխտումը մի քիչ էլ սրա հետ կապել: Հակառակ դեպքում ոչ մի կերպ չի կարելի բացատրել այն, որ Մ. Բարդաքչըն համառորեն ժխտում է 1915 թ. ցեղասպանության փաստը, և այն, որ պետությունը գիտակցաբար է հայերին մահվան դուռն ուղարկել, չնայած որ պաշտպանել էր 2012 թ. օգոստոսի 27-ին Թուրքիայում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտությունը:

Ահա այդ իսկ պատճառով 2012 թ. հոկտեմբերին խուճապի էր մատնվել 1961 թ. հոկտեմբերի 17-ին ալժիրցիների սպանության դեպքի համար Փարիզում Հոլանդիայի  ներողություն խնդրելու փաստից, քանի որ «գործը մեզ էլ կարող էր անդրադառնալ»: Մարդու գլխում հարց չի՞ առաջանա՝ «Դե,  եթե ցեղասպանություն չենք գործել, էլ ինչու՞ ենք անհանգստանում»:

Բարդաքչըն հասկանում է, որ ապրիլի 24-ին բազմաթիվ անմեղ հայեր բռնության են ենթարկվել: Իր հոդվածներում բազմիցս գրել է այս մասին, սակայն շարունակաբար շեշտում է, որ պետությունը նման որոշում է կայացրել՝ ելնելով ինքնապաշտպանության անհրաժեշտությունից: Ըստ Բարդաքչըի՝ պետությունը կատարել է այն, ինչ կատարել է, մահացող հայը մահացել է, վնաս կրողը կրել է, ողջ մնացածը մենք ենք, մենք էլ ձեռքներս լվանանք ու մի կողմ քաշվենք:

Չկարևորել ապրիլի 24-ը

1915 թ. վերաբերյալ Մուրադ Բարդաքչըի դիրքորոշումը յուրօրինակ է: Բարդաքչըն իր բազմաթիվ հոդվածներում հայերի նկատմամբ կիրառած բռնության մասին առանց թաքցնելու գրել է, սակայն, չնայած այս ամենին, պաշտպանում է այն տեսակետը, համաձայն որի՝ կատարվածը հայերին ոչնչացնելու նպատակ չի ունեցել, իսկ տեղահանության որոշումը որակում է որպես ինքնապաշտպանություն: Օրինակ՝ 2016 թ. ապրիլի 13-ին լույս տեսած իր հոդվածում, որը վերնագրել է «չկարևորել ապրիլի 24-ը», գրել է հետևյալը. «Միշտ գրել և ասել եմ, որ Թուրքիան ընդհանրապես 1915 թ. իրադարձությունների պատճառով անհանգստանալու, խուճապի մատնվելու, ամաչելու և անգամ պաշտպանվելու կարիք չունի: Ինչպես որ անհնար և անիմաստ է ժխտել այն, որ 1915 թ. տեղի է ունեցել այն, ինչ չպետք է տեղի չունենար, հայ համայնքի գլխին եկած աղետը և անգամ որոշ վայրերում ջրհորդանից հոսող ջրի պես թափված արյունը, այնպես էլ անհնար և անիմաստ է ասել, թե այս բոլոր ոճրագործությունները կատարվել են ցեղասպանության արդյունքում»:

Պետություն է, ինչ էլ որ անի, իրավացի է

Ըստ էության` Բարդաքչըն գիտի, որ ապրիլի 24-ին «հայ մտավորականներին ձերբակալել և ուղարկել են տարբեր վիլայեթներում գտնվող ճամբարներ, և որ մտավորականների մեծ մասը, ցավոք, այլևս չի վերադարձել» (2015 թ. ապրիլի 19-ին լույս տեսած հոդվածը, որը վերնագրված է «Ահա նամակը, որով սկսել են կիրառել տեղահանության որոշումն ու աքսորել Արևելքի հայերին»): Բարդաքչըն գիտակցում է, որ բազմաթիվ անմեղ հայեր են դարձել այս բռնության զոհը: Իր հոդվածներում բազմիցս գրել է այս մասին: Սակայն շարունակաբար ընդգծում է, որ պետությունը ինքնապաշտպանության անհրաժեշտությունից ելնելով է նման որոշում կայացրել (ՙՑավակցություն՚, 25 ապրիլ 2014): Ըստ Բարդաքչըի՝ պետությունը կատարել է այն, ինչ կատարել է, մահցող հայը մահացել է, վնաս կրողը կրել է, ողջ մնացածը մենք ենք, մենք էլ ձեռքներս լվանանք ու մի կողմ քաշվենք:

Ի՞նչ փոխհատուցում, եղբա՛յր

Հայերի կրած տառապանքների դիմաց Բարդաքչըի որդեգրած չկարևորելու դիրքորոշումը ջրի երես է հանում նաև փոխհատուման հարցը: Այնպիսի թյուր կարծիք ունի, կարծես թե իրենց ծնողներին, բարեկամներին, հայրենիքը և անգամ խելքները կորցրած տասնյակ մարդկանց միակ դարդը փողն է (մարդկանց բնական իրավունքն է պահանջել իրենց ընտանիքից մնացած տներն ու ունեցվածքը): «Տո բավակա´ն է: Ընդունեն էլ՝ ի՞նչ է լինելու» վերնագրով հոդվածում ընթրեցողներին հանգստացնոում է՝ «Ասենք թե նախագահը օգտագործեց «ցեղասպանություն» բառը, Ամերիկայի կոնգրեսը, Եւրոպայի խորհրդարանը կամ էլ աշխարհհի չգիտեմ ինչ կառույցը ապրիլի 24-ը հայտարարեց ցեղասպանության օր… Ի՞նչ է լինելու, գիտե՞ք: Ոչինչ: Եթե վախենում եք, որ այս ամենից հետո հողի և փոխհատուցման հարցն է առաջ գալու, ապա ասեմ, որ պահանջողները շարունակելու են պահանջել, այդքան բան, քանի որ անցյալում որևէ նախադեպ չկա առ այն, որ պետությունը, որին մեղադրում են ցեղասպանություն գործելու մեջ, իրենց ցեղասպանության զոհ անվանողներին փոխհատուցի: Իսկ նրանք, ովքեր ասում են, թե «բա Գերմանիա՞ն, նացիստների օրոք սպանված հրեաներին հետագայում աշխարհի չափ փոխհատուցում է վճարել», և Թուրքիայում լուրջ-լուրջ շարունակում են քննել այդ պնդումները, ապա ասեմ, որ անհիմն պնդումներ են սրանք»: Այսպիսով՝ մեզ՝ ընթերցողներիս, հանգստացնում է: Ասել է, թե՜ հայերն ունեցվածք չեն կարող պահանջել: Այդ դեպքում ցեղասպանություն լինի-չլինի, դրանից ի՞նչ է փոխվելու:

Ցեղասպանության եղելության փաստն ընդունող թուրքերը՝ թիրախում

Բարդաքչըի ցասման թիրախում հայերից ավելի շատ հայտնվում են ցեղասպանության փաստը պաշտպանող թուրքերը: Այս մարդիկ, ում անվանում է «ցեղասպանության տեղական կոչնակներ», իրենց ողջ կյանքը Ջիհանգիրի և Թաքսիմի մեջտեղում անցկացրած մշտական հաճախորդներ են, բացի այդ՝ թեմայի վերաբերյալ տեղեկացված չեն և «ամեն պատեհ և անպատեհ առիթով մենք մարդասպան ազգ ենք, հային էլ, հույնին էլ, արաբին էլ, հնդկացուն էլ, պիգմեյներին էլ, մարդեցիներին էլ սպանեցինք՝ ասելով՝ պատրաստ ենք ուրիշների համար, ասենք, օրինակ, Ֆրանսիայի անունից անգամ Ալժիրից ներեղություն խնդրել»: Բնականաբար, Բարդաքչըի նշած այս խմբի գաղափարները չպետք է հալած յուղի տեղ ընդունել, սակայն բավականին խնդրահարույց է այս մարդկանց մամուլի միջոցով ստորացնելը: «1915 թ. ու գերմանացիները» վերնագրով իր հոդվածում Հայոց ցեղասպանության փաստն ընդունողներին «հայրենիքի նկատմամբ, որի քաղաքացին են հանդիսանում, ատելություն զգացողներ» որակելը մեծ դժբախտություն է: Ինչու՞ ցեղասպանությունը մերժողներին իրավացի են համարում, իսկ ընդունողներին՝ ոչ:

Արյունակից եղբայրներ՝ քրդեր ու թուրքեր

Մուրադ Բարդաքչըի հոդվածների մյուս հետաքրքիր կողմն էլ 1915 թ. դեպքերին քրդերի մասնակցության հարցն է: 2014 թ. նոյեմբերի 28-ին լույս տեսած «Թունջելիի օրինագծի առաջարկն ու արևելքում հայերի ունեցվածքը» վերնագրով հոդվածում Բարդաքչըն, անդրադառնալով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելի (Ստամբուլից)՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու փաստին, նյութական և բարոյական փոխհատուցման վերաբերյալ օրինագիծ մշակելու առաջարկին, հիշեցնում է «լքյալ գույքի», այսինքն՝ հայերից մնացած ունեցվածքի մասին: Բարդաքչըն կրկնում է 2013 թ. մայիսին «Ալ-ջազիրային» տված հարցազրույցում Հաթիփ Դիջլեյի խոսքերը. «Մեր մեծերից լսել ենք՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ որոշ քրդեր պետության հետ մասնակցել են որոշ կոտորածների և տիրացել հայերից մնացած ունեցվածքին»: Բարդաքչըն իր հոդվածն ավարտում է հետևյալ նախադասությամբ. «Եթե օրակարգ բերենք ցեղասպանությունը, ներողությունը, փոխհատուցումն ու հայերի ունեցվածքը, ապա այլևս ստիպված ենք բացահայտ խոսել հարցի մյուս երեսի մասին: Այսինքն՝ եթե ասում ենք թուրք, քրդերն էլ միասին են այս հարցում»: Բարդաքչըն քաղաքակիրթ ձևով ուզում է հիշեցնել, որ համատեղ լռությունը կամ էլ ժխտումը երկու ազգի «շահերից» է բխում:

Իսկ հունիս ամսվա սկզբին 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը «անտարբեր» Բարդաքչըին հունից հանեց: «Անհավատները մեկ ազգ են» վերնագրով հոդվածում նշելով, թե Գերմանիայի խորհրդարանի դիմաց քոչարի պարող հայերի հետ պարում էին նաև հույները, գրում է. «Ափոսթոլի և Հելենի սիրտը չուղեց այդ երջանիկ օրերին Հակոբին ու Թագուհուն միայնակ թողնել: Գերմանիայի դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը տոնելու համար նրանք էլ էին վազել-եկել: Այս տեսարանը էկրաններին տեսնելով՝ հիշեցի «անհավատները մեկ ազգ են» արտահայտությունը»: Տեսնես այս իրավիճակը, «անհավատների դավաճան միությունից» բացի, շատ ավելի պետության սխալ քաղաքականությունից տուժած նախկին հպատակների՝ միմյանց ցավակից լինելու ցանկությամբ չի՞ պայմանավորված:

Թալեաթ փաշայի դպրոց հաճախող հայերը

«Անդրանիկի ծառուղի և Սերոբ փաշայի վարժարան» վերնագրված հոդվածը Բարդաքչըի անտարբերության մեկ այլ օրինակ է: Ֆրանսիայի հայկական լոբիի հայտնի անուններից Ալեքսիս Գովջիյանը 2013 թ. ելույթի ժամանակ անդրադարձել էր Անկարայի Թալեաթ փաշայի ծառուղուն՝ ասելով. «Պատկերացրեք Եւրոպայի որևէ քաղաքի սրտում Գեբելսի հրապարակ կամ էլ Գերինգի ծառուղի լինի… Անգամ կատակով չեք ասի»: Բարդաքչըն ծաղրում է Գովջիյանի այս խոսքերը. «Եթե ուզում եք՝ թուրքական պետական գործիչների անունները կրող դպրոցներն անվանենք հայկական ապստամբությունների առաջնորդների անուններով, օրինակ՝ Սեբաստացի Մուրադի անվան նախակրթարան կամ Սերոբ փաշայի անվան վարժարան»: Անկախ նրանից՝ 1915 թ. ցեղասպանությունը ճանաչում ես, թե ոչ, այսպես ծաղրի ենթարկել մարդկային զգացմունքերի արտահայտությունը, որն առաջացել էր Թալեաթ փաշայի կայացրած որոշման արդյունքում հայ համայնքի գլխին եկած այս ցավի արդյունքում, ապշեցուցիչ է: Պահանջը ոչ թե դպրոցները հայ առաջնորդների անունով կոչելն էր, այլ դպրոցները, ծառուղիներն ու պողոտաները չկոչել այն մարդկանց անունով, ովքեր հայերին ցավ էին պատճառել, ոչնչացրել Անատոլիայի ժողովուրդների հասարակական միությունը: Օրինակ՝ ասենք թե Արևմտյան Թրակիայի թուրքական դպրոցներից մեկն անվանվի հունական անկախության համար մղված պայքարի առաջնորդներից Թեոդորոս Քոլոքոթրոնիսի անունով: Տեսնես կլինի արևմտյան թրակիացի որևէ թուրք, ով կցանկանա, որ իր երեխան կրթութություն ստանա մի դպրոցում, որը կրում է մեկի անունը, ում ձեռքերը թաթախված են թուրքի արյունով:

Իրենց պետությանը ծառայության մատուցած լավ հայեր էլ կան

Բնականաբար Բարդաքչըն ամեն հայի թշնամի չէ: «Այսինքն՝ հայերի մեջ էլ կա լավը»: Այս կապակցությամբ պատմությունը մշտապես «մուսուլմանների և թուրքերի պետության» տեսանկյունից մեկնաբանելու համար ընդունված և չընդունված հայեր բաժանումը ինքնըստինքյան է ծնվում: Վառ օրինակ է հետևյալ հոդվածը՝ «Իսկ Դուք գիտե՞ք, որ Անկախության քայլերգի նվագախմբի համար պարտիան գրել է մի հայ քաղաքացի»: Այդ հոդվածում պատմում է, որ 1875 թ. Ստամբուլում ծնված Էդգար Մանասը գրել է «Անկախության քայլերգի» նվագախմբի համար պարտիան: Այստեղ Մանասը ներկայացվում է որպես դրական կերպար, քանի որ գործել է պետական քաղաքականությանը համահունչ, պետության դեմ ընդհանրապես չի արտահայտվել, ավելին՝ գրել է «Անկախության քայլերգի» նվագախմբի համար պարտիան: Բարդաքչըի այս կեցվածքից պարզ է դառնում, որ նա հայերին որակում է ըստ նրանց՝ պետության նկատմամբ զբաղեցրած դիրքորոշման:

«Անհավատները մեկ ազգ են»

Իսկ հունիս ամսվա սկզբին 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը «անտարբեր» Բարդաքչըին հունից հանեց: «Անհավատները մեկ ազգ են» վերնագրով հոդվածում նշելով, թե Գերմանիայի խորհրդարանի դիմաց քոչարի պարող հայերի հետ պարում էին նաև հույները, գրում է. «Ափոսթոլի և Հելենի սիրտը չուղեց այդ երջանիկ օրերին Հակոբին ու Թագուհուն միայնակ թողնել: Գերմանիայի դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը տոնելու համար նրանք էլ էին վազել-եկել: Այս տեսարանը էկրաններին տեսնելով՝ հիշեցի «անհավատները մեկ ազգ են» արտահայտությունը»: Տեսնես այս իրավիճակը, «անհավատների դավաճան միությունից» բացի, շատ ավելի պետության սխալ քաղաքականությունից տուժած նախկին հպատակների՝ միմյանց ցավակից լինելու ցանկությամբ չի՞ պայմանավորված:

Իսկ հունիս ամսվա սկզբին 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի դաշնային խորհրդարանի կայացրած որոշումը «անտարբեր» Բարդաքչըին հունից հանեց: «Անհավատները մեկ ազգ են» վերնագիրը տեսնելով՝ շատ զարմացա:  Բարդաքչըն գրելով, թե Գերմանիայի խորհրդարանի դիմաց քոչարի պարող հայերի հետ պարում էին նաև հույները, իր բարկությունն այսպես է արտահայտում. «Ափոսթոլի և Հելենի սիրտը չուզեց այդ երջանիկ օրերին Հակոբին ու Թագուհուն միայնակ թողել: Գերմանիայի դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը տոնելու համար նրանք էլ էին վազել-եկել: Այս տեսարանը էկրաններին տեսնելով՝ հիշեցի «անհավատները մեկ ազգ են» արտահայտությունը»: Տեսնես այս իրավիճակը, «անհավատների դավաճան միությունից» բացի, շատ ավելի պետության սխալ քաղաքականությունից տուժած նախկին հպատակների՝ միմյանց ցավակից լինելու ցանկությամբ չի՞ պայմանավորված:

Մեծամասնության կարծքին ու անտարբերությունը

Վերջ ի վերջո, Մուրադ Բարդաքչըն այնպիսի հեղինակ է, ով ժամանակ առ ժամանակ հետաքրքիր հրապարակումներով է հանդս գալիս և պատմագիտության բնագավառում իր խորը գիտելիքներով մեր մամուլում կարևոր տեղ է զբաղեցնում, սակայն, ցավոք, ինչպես ամենացավոտ թմաներում, այնպես էլ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարողանում է անտարբերորեն օգտվել խոսքի ազատությունից և արտահայտել իր տեսակետը: Ավելին՝ ջանալով կոծկել չափազանց ակնհայտ եղելությունը՝ պետության կայացրած որոշումը ներկայացնում է այնպես, կարծես պայմանավորված է եղել ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ: Բնականաբար այս հոդվածում նպատակ չունենք ապացուցել ցեղասպանության փաստը կամ էլ Բարդաքչըին համոզել: Ցավով պետք է նշել, որ այն, ինչ թղթին հանձնեցինք, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիայում հազարավոր տարիներ իրար կողք կողքի բնակվող ժողովուրդները միմյանց ցավերի նկատմամբ ինչքան անտարբեր կարող են լինել: Խնդիրը 1915 թ. կատարվածը ֆրանսիացիներին, ամերիկացիներին, գերմանացիներին ապացուցելը չէ, այլ փորձել հայերին, քրդերին և թուրքերին կատարված իրադարձությունների վերաբերյալ ցավակից դարձնել և ջանալ գրիչ շարժել ոչ թե միմյանց վերքերից կրկին արյուն հոսեցնելու, այլ դարմանելու համար, քանզի միայն այդ կերպ է հնարավոր համընդհանուր խաղաղություն ապահովել:

Աղբյուր՝ Akunq.net, սկզբնաղբյուր՝ Ակօս

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Մեկնաբանություններ