Արևմտյան Հայաստան. հետաքրքիր և մատչելի առաջարկ (լուսանկարներ)

ՀԱՄՇԵՆ տուրն առաջարկում է ՎԱՆ, ԱՆԻ, ԿԱՐՍ, ԱՂԹԱՄԱՐ, ՄԱՍԻՍ 3-օրյա հրաշալի ուղևորություն, որը նախատեսված է օգոստոսի 12-14-ը: Բացառիկ առաջարկի արժեքը 55 000 դրամ է:Եռօրյա հրաշալի, մատչելի և անվտանգ ծրագիրը թուրքագետ Գևորգ Պետրոսյանի ուղեկցությամբ է անցնելու: Արժեքը ներառում է 3+ աստղանի հյուրանոց, բարձրակարգ տրանսպորտ, 2 անգամ սնունդ, պրոֆեսիոնալ գիդի ծառայություն/այլ ծախսեր:

Կապի համար՝ 055 15 65 95 | 093 55 30 45 | 055 67 45 57

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 2, 8-րդ հարկ, 808 սենյակ (Մամուլի շենք)

Մանրամասն ԾՐԱԳԻՐ՝

Օր 1 Անի ավերակներում և Մասիսի լանջերին
Մեկնում՝ Երևան-Ախալքալակ- Չըլդըր
– Ծովակն Հյուսիսոյ լիճ,
– Անի (Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Առաքելոց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն և այլ եկեղեցիներ, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ, Պարոնի պալատ, մեհյան և այլ կոթողներ),
– Արարատ լեռան լանջեր,
– Դարոյնքի բերդ,
Բայազետ (գիշերակաց)

ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Կարսի մատույցներին հասնելուն պես մեր ճամփան թեքվում է դեպի արևելք, դեպի հրաշագեղ Անի: Անգամ հեռվից Անիի ավերակները պատկառելի են, կախարդող: Հազար ու մի եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, նախկին փառքի վկայություններ, հետքեր: Անին ամբողջապես վայելելուց հետո շարունակում ենք մեր ճամփան դեպի Մասիսի լանջերին բազմած Դարոյնք (Բայազեդ) ՝ ճանապարհին անցնելով Իգդիրով և տեսնելով Հայաստանը մյուս կողմից՝ ափի հեռավորության վրա: Մասիսի լանջերին Մասիսի պես վեհ վեր է խոյանում պատմական մեծագույն նշանակությամբ Դարոյնքի բերդը, որն էլ շուտով կհառնի մեր առաջ: Մայրամուտը՝ Մասիսի հակառակ կողմից…

Oր 2 Վանա երազ
– Թոնդրակ լեռ (սառած լավաներ)
– Բերկրիի ջրվեժ,
– Վան (Վանի (Տուշպա) բերդ, Վանա կատուներ, Ագռավաքար և Մհերի դուռ),
– Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա տառեխի հյուրասիրություն/այլ միջոցառումներ),
Բայազետ (Դարոյնք) (գիշերակաց)

ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ Նոր հույզերով և նոր էներգիայով ուղևորվում ենք Վասպուրական աշխարհը՝ իր տիեզերածին գանձերը վայելելու: Հաղթահարում ենք լեգենդար Թոնդրակը՝ անցնելով հսկա լավայի «անապատով», անցնում ենք Չալդրանով, որտեղ դարեր առաջ վճռական ճակատամարտ են տվել օսմաններն ու պարսիկները՝ բաժանելով Հայաստանը: Հաջորդը հրաշագեղ, դյութիչ ջրվեժն է՝ Բերկրին՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, սակայն պետք է հետևել Բերկրի գետի ալիքներին, որոնք մի քանի տասնյակ կիլոմետրից միախառնվելու են հայրենյաց մեկ այլ հրաշքին՝ Վանա լճին: Եվ շուտով մեզ են դիմավորում Վանն իր կապուտակ, մաքուր ջրերով և հեռվում վեհ բազմած Սիփանը: Տեսարանը ցնցող է, կանչող: Վանա լճի ափերով զմայլող ճամփան շարունակելով՝ հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Սիրում ենք Վանա կատուներին, հաղթահարում Տուշպա ամրոցը, փորձում մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը, սակայն հրաշքներն այսքանով չեն ավարտվում, չէ՞ որ Վանա ծովում մեզ են ճրագով սպասում: Ուղևորվում ենք հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակապ եկեղեցին, որի մանրաքանդակներն ապշեցնող են: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց իրականանալի երազանք: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական հնչյունների ներքո: Հագեցած և գեղեցիկ օրվանից հետո վերադառնում ենք Մասիսի լանջեր:

Օր 3 Հզոր Կարսը
– Բայազետ,
– Իգդիր,
– Արաքսի ափ,
– Կարս (Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Հայկական տներ),

Վերադարձ՝ Կարս–Ախալքալակ-Երևան

ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ Առավոտյան նախաճաշը՝ Մասիսի համայնապատկերով օրվա հիանալի սկիզբ է: Հիանալի է նաև ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և փառավոր, և տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի վրա, այլ նաև շրջակայքի: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջի վրայով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ, ըստ տարածված տեղեկությունների, ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Իհարկե, անպայման պետք է գնալ այդ հետքերով: Պետք է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Կարսից՝ կրկին հետ Երևան՝ անմոռանալի հիշողություններով, հույզերով, հուշերով, հայրենիքի հողն ու ջուրը՝ շոշափած…

* ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան արժե 8000 ՀՀ դրամ, պատրաստում ենք տեղում։

** ՏՈՒՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՄՌԱՆ ԵՎ ԱՇՆԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

*** ՀԱՄՇԵՆ ՏՈՒՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՏՈՒՐԵՐ ՆԱԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ` https://goo.gl/es3lo1
_____________________________

Հասցե՝ Արշակունյաց 2, 8-րդ հարկ, սենյակ 808, Երևան (ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔ)

Հեռ./Viber: 374 55 15 65 95 | 374 93 55 30 45

Skype: HamshenTour

Էլ. փոստ՝ HamshenTour@gmail.com

Van3 aniparisp berkri (1) kars ani aghtamar (4) 11705127_10206755448872306_3742439774215741249_n13838625_1095439023864114_1325997356_o IMG_3384 IMG_3445 IMG_3567 IMG_4699 IMG_5664 Van_kedisi

allTurkey.am

Մեկնաբանություններ