Լույս է տեսել «Արևմտահայությունն Օսմանյան կայսրության գաղտնի ծառայությունների թիրախում 1878-1923 թթ.» գիրքը

Արևմտահայությունն Օսմանյան կայսրության գաղտնի ծառայությունների թիրախում 1878-1923 թթ.

Երևանում հրատարակվել է պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Հատիկյանի «Արևմտահայությունն  Օսմանյան կայսրության գաղտնի ծառայությունների թիրախում 1878-1923 թթ.» վերնագրով մենագրությունը:

Աղբյուրի համաձայն` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի խորհրդի որոշմամբ լույս տեսած սույն գիրքը Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության մեջ գաղտնի ծառայությունների տեղն ու դերն ուրվագծող առաջին փաստավավերագրական աշխատությունն է:

Մենագրության մեջ ի մի են բերված սույն թեմային վերաբերող հիմնական նյութերը` սկսած 19-րդ դարի 60-70-ական թվականներին Օսմանյան կայսրությունում գաղտնի ծառայությունների կազմավորումից մինչև հանրապետական Թուրքիայի հատուկ ծառայությունների ձևավորումը:

Գրքում հանրամատչելի ձևով նկարագրված են Հայոց ցեղասպանության ընթացքում այդ կառույցների գործողություններն ու դրանց հետևանքները:

Մենագրության հրատարակման գաղափարը ծագել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ: Գիրքը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում 2015 թ. դեկտեմբերին հեղինակի պաշտպանած թեկնածուական ատենախոսության հիման վրա` պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի գիտական ղեկավարությամբ:

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ