Երիտասարդ արևելագետների գիտաժողովի համար հայտերի ընդունում է հայտարարվել

Արևելագիտության ինստիտուտ

2016 թ. նոյեմբերի 24-25-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունենալու Երիտասարդ արևելագետների xxxvıı գիտաժողովին: Գիտաժողովը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Մագիստրատուրայում ուսանող հետազոտողների մասնակցությունը հնարավոր է գիտական ղեկավարների երաշխավորմամբ: Հավանության արժանացած զեկուցումների նյութերը հոդվածների տեսքով կհրատարակվեն «Մերձավոր Արևելք» ժողովածուի հերթական հատորում:

Ներկայացվող հայտերում պետք է պահպանված լինի հետեվյալ հերթականությունը`

Հեղինակի անունը, ազգանունը,
խորագիրը,
տվյալներ զեկուցողի մասին (նշել աշխատանքի կամ ուսման վայրը, հեռախոսը, էլ-փոստը):

Զեկուցման տևողությունը` մինչև 15 րոպե:

Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2016 թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել կամ ուղարկել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արեվելագետների խորհրդի նախագահ պ.գ.թ. Գոռ Մարգարյանին հետևյալ հասցեով`

Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

հեռախոս` 093 587809, (+374 10) 583382
էլ. Փոստ` gor_margaryan@mail.ru

allTurkey.am

Մեկնաբանություններ