«Թուրքիայում 1980 թ. ռազմական հեղաշրջումը» գիրքը հասանելի է առցանց

դումանյան

Թուրքագետ Արթուր Դումանյանի մենագրությունը, որը նվիրված է Թուրքիայում 1980 թվականի ռազմական հեղաշրջմանը, կարող եք գտնել Թուրքագիտական պորտալի գրադարանում:

ենագրությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկին՝ 1980 ռազմական հեղաշրջմանը, որը ոչ միայն հիշատակվում է որպես ամենաարյունալի հեղաշրջում, այլև այս իրադարձությամբ սկզբնավորվեց պատմության մի նոր փուլ, որ մասնագիտական շրջանակներում կոչվում է Թուրքիայի Երրորդ Հանրապետություն։

Մենագրության մեջ ուսումնասիրության են ենթարկվել Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման նախադրյալները, պատճառներն ու հետևանքները: Փաստագրական հենքի վրա ներկայացված են հեղաշրջման նախապատրաստումն ու իրագործումը, դրան հետևած գործընթացները և զարգացումները: Նախատեսված է արևելագետ-թուրքագետների, պատմաբանների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար:

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ / Թուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգը 

allTurkey.am

Մեկնաբանություններ