Հրատարակվել է «Համշենը և համշենահայությունը. արդի հիմնախնդիրները» գիրքը

ամշենը և համշենահայությունը. արդի հիմնախնդիրները

ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ Երևանում հրատարակվել է «Համշենը և համշենահայությունը. արդի հիմնախնդիրները» գիրքը: Աշխատության հեղինակն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը, իսկ պատասխանատու խմբագիրը` նույն կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը:

Աղբյուրի փոխանցմամբ` գրքում ներկայացվում են Համշենի և համշենահայության համառոտ պատմությունը և արդի հիմնախնդիրները, որոնք կարող են հետաքրքրել ինչպես մասնագետներին, այնպես էլ` ընթերցողների լայն շրջանակի: Ուսումնասիրության մեջ առանձին գլուխներով ներկայացված են Համշենի իշխանության ձևավորումն ու վերելքը, Օսմանյան կայսրության իսլամացման քաղաքականությունն ու Համշենի պայքարը ինքնության պահպանման համար 15-19-րդ դարերում, համշենահայերի դրությունը Հայոց ցեղասպանության տարիներին, համշենահայկական համայնքների ձևավորումը Ռուսական կայսրությունում և նրանց հետագա վիճակը ԽՍՀՄ-ում, ինչպես նաև` տեղեկություններ Թուրքիայի Հանրապետությունում կրոնափոխ համշենցիների մասին:

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ