Հայոց ցեղասպանության կապակցությամբ Հռոմի Պապի՝ սուլթանին ուղղված նամակը (լուսանկար)

Վերջերս «Արմենպրես» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Վատիկանի գաղտնի արխիվները հետազոտող Վալենտինա Վարդուհի Կարախանյանը նոր գիրք է պատրաստում` Հայոց ցեղասպանության ժամանակ Հռոմի Պապի և նրա ներկայացուցիչների կողմից հայերի կոտորածները դադարեցնելու համար ձեռնարկված միջոցների վերաբերյալ:

Արդ, ստորև «Ակունքի» ընթերցողներին ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության կապակցությամբ Հռոմի Պապի կողմից սուլթանին ուղղված նամակի առնչությամբ օսմանյան կառավարական մի գրություն և դրա հայերեն թարգմանությունը:

Նշենք, որ փաստաթուղթը սիրով Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել այն օսմանյան արխիվում գտած և հայերեն թարգմանած պոլսահայ ուսումնասիրող, գրող և խմբագիր Գևորգ Բ.Հակոբյանը: Հարկ է նշել, որ ներկայում ամերիկաբնակ Գևորգ Բ.Հակոբյանն ուսումնասիրություններ է կատարել Թուրքիայի վարչապետարանի օսմանյան և հանրապետական արխիվներում և հազարից ավելի փաստաթղթեր հավաքել: Վերջերս նրա հեղինակությամբ լույս տեսավ «Պատմութիւն Իսթանպուլահայ Ուսումնական Կեանքի եւ Կրթական Հաստատութիւններու» խորագրով ստվարածավալ գիրքը:

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ