Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը՝ չինարեն թարգմանությամբ

2016 թվականի տարեվերջին Թայվանում լույս է տեսել Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության չինարեն տարբերակը:

Գրքի թարգմանությունը և հրատարակումն իրականացրել թայվանաբնակ Դեյվիդ Վանգը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թույլատվությամբ:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկանյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ