Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Օրինագծի ընդունումը երկար տարիներ հետաձգվում էր: Բարիի քաղաքային խորհուրդի կայացրած որոշմամբ` քաղաքում տեղադրվել է նաև խաչքար-հուշարձան` ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարիներին իտալական այդ քաղաքում ապաստանած հայ գաղթականների:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Բարիի քաղաքապետ Միշել Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանը, իտալահայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը և այլք: Այդպիսով Բարին դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած Իտալիայի քաղաքներից 70-րդը:

Մեկնաբանություններ