Թուրքիայի բնակչության թիվը կազմում է 75,6 մլն մարդ

Թուրքիայի բնակչությունը 2012 թվականի ավարտին կազմել է շուրջ 75,6 մլն մարդ, փոխանցում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալներով` 2012 թվականի վերջին հարևան երկրում բնակչության թիվը կազմվել 75 մլն 627 հազար 384 մարդ:

2011 թվականին Թուրքիայի բնակչության թիվը կազմել է 74,7 մլն մարդ: Թուրքիայում բնակիչներից 50,2 տոկոսը տղամարդ է, 49,8 տոկոսը` կին:

2012-ին Թուրքիայում բնական աճը կազմել է 12 տոկոս, որը 1,5 տոկոսով ցածր է 2011-ի ցուցանիշից:

allTurkey.am

Մեկնաբանություններ