Թուրքիայում հայ երիտասարդին վրաերթի ենթարկած վարորդն անպատիժ է մնացել, իսկ տղայի մայրը` տուգանվել

Թուրքիայում հայի սպանությունը մնում է անպատիժ. դա է ցույց տալիս վերջին տարիների փորձը:

Մարմարիս քաղաքում 5 տարի առաջ ավտոպատահարի հետևանքով զոհվել էր հայազգի Արթուր Դոխոյանը. միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակած գիծ ու հարվածել մոտոցիկլետով ընթացող 25-ամյա երիտասարդին: Վերջինս տեղում մահացել էր:

Դատարանն իր հերթին ազատ էր արձակել ճանապարհային կանոնների կոպիտ խախտում թույլ տված թուրք վարորդին:
Արթուրի մայրը` Սուսաննա Մարգարյանը, երկար տարիներ փորձել է արդար դատավարության հասնել թուրք վարորդի նկատմամբ, սակայն փորձերը որևէ արդյունք ցույց չեն տվել:

Արթուրի գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան, որն էլ նույնպես անգործության մատնվել: Սուսաննան, խիստ վրդովված լինելով դատարանի որոշումից, քարերով հարձակվել է թուրք վարորդին պատկանող խանութի վրա ու կոտրել նրա ապակիները:

Թուրքական «արդարադատությունն» այս արարքի համար պատասխանատվության է կանչել որդուն կորցրած հայ կնոջն ու նրան տուգանել:

Սուսաննա Մարգարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել տուգանքը: Նա նշել է, որ պատրաստ է բանտում 100 օր անցկացնել:

«Մարդասպանին բանտ չեք ուղարկում, իսկ դրա փոխարեն ինձ եք փորձում ազատազրկել»,-նշել է թուրքերի «արդարադատությունից» տուժած կինը:

allTurkey.am

 

 

Մեկնաբանություններ