Սևրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշամալիր կկառուցվի. լուսանկարներ

Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է Փարիզի Սևր արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կառուցել, փոխանցում է Sevres2015.org-ը:

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը լինելու է Մխիթարյան միաբանությանը պատկանող Սամվել-Մուրադ վարժարանի տարածքում:

Նախագծի իրականացմամբ զբաղվելու է Sevres 2015-ը: Արդեն պատրաստ են նաև լուսանկարները, թե ինչպիսի տեսք է ունենալու հուշահամալիրը: Այն կբացվի 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ:

Հիշեցնենք, որ 1920թ օգոստոսի 10-ին Սևրում է կնքվել հաշտության պայմանագիրը Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18թթ առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև:

allTurkey.am

 

 

Մեկնաբանություններ