Արա Պապյանը հանդիպեց Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամների հետ

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, հայտնի արևելագետ, նախկինում Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն հանդիպում է ունեցել Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) անդամների հետ։

Հանդիպման ընթացքում «Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի շնորհիվ Հայկական հարցի լուծումը» թեմայի շրջանակներում Արա Պապյանը պատասխանել է երիտասարդների հարցերին։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, դրա հեռանկարներին, վտանգներին:

Խոսվել է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, Հայաստանի Հանրապետության կողմից անհրաժեշտ քայլերի կատարման մասին:

Անդրադարձ է կատարվել նաև Քրդստան պետության հնարավոր ստեծղման դեպքում հայ-քրդական հարաբերությունների ձևավորմանն ու մի շարք այլ կարևոր հարցերի։

Արա Պապյանի «Հայրենատիրություն» գիրքը կարող եք կարդալ այստեղ

allTurkey.am

Մեկնաբանություններ