Մուհամեդին նվիրված ամենամեծ թանգարանը` Ստամբուլում

Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում կբացվի Մուհամեդ մարգարեին նվիրված խոշոր մասնավոր թանգարան:

Թանգարանը նախատեսվում է բացել 2016 թվականին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Սիյեր» հիմնադրամի ղեկավար Օղուզհան Յավուզը:

Այն կլինի աշխարհում ամենամեծ թանգարանը, որը նվիրված է Մուհամեդին:

Թանգարանում կստեղծվեն Մուհամեդի ժամանակշրջանին բնորոշ կառույցներ, կներկայացվի նրա անձնական իրերի կրկնօրինակները:

Թանգարանի կառուցման ֆինանսավորումն իր վրա է վերցնելու «Սիյեր» հիմնադրամը:

allTurkey.am

Մեկնաբանություններ