Վերջին օրերին 300-ից ավել սպա և ենթասպա է լքել թուրքական բանակը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շարքերը լքել է 300-ից ավել սպա և ենթասպա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվակայքը:

Թուրքական բանակի 300-ից ավել սպա և ենթասպա սեփական նախաձեռնությամբ դիմում է ներկայացրել` ժամկետից շուտ թոշակի/պահեստազոր անցնելու համար:

Թուրքական բանակի զինծառայողները որոշել են ծառայությունից հրաժարվել  այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մեծ թվով սպաներ տեղափոխվելու են Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ծառայությունը շարունակելու:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հարցմանն ի պատասխան հրապարակած տվյալներով` 2005 թվականի հունվարի 1-ից մինչ 2013 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել, թոշակի կամ պահեստազոր են անցել 44 հազար 945 սպա, ենթասպա և պայմանագրային սերժանտ:

allTurkey.am

 

Մեկնաբանություններ