Gazman Էրդողանը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստել է «Gazman–Պատմական ակնարկ ԱԶԿ-ի արցունքաբեր գազի մասին» գրքույկը, որի մեջ տեղեկություններ են տրվում, թե ի՞նչ է արցունքաբեր գազը, ի՞նչ վնաս է այն հասցնում առողջությանը, Թուրքիայում ինչքա՞ն արցունքաբեր գազ է օգտագործվում, ինչպե՞ս կարելի է այն օգտագործել, թվարկվում են Թուրքիայում վերջին մեկ տարում արցունքաբեր գազի կիրառման դեպքերը: Հետաքրքրական է, որ գրքույկի կազմի վրա պատկերված է վարչապետ Էրդողանը «Superman» ֆիլմի հերոսի հագուստով՝ ստանալով համապատասպան «Gazman» անունը:

«Radikal»-ի հաղորդմամբ՝ ԺՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ արցունքաբեր գազի վերաբերյալ այսօր Ազգային ժողովի նախագահությանը օրինագիծ են ներկայացնելու:   «Եթե արցունքաբեր գազը արգելվի, ապա Թուրքիան կազատագրվի: Առանց արցունքաբեր գազի Թուրքիան ավել երջանիկ, հանգիստ, ավելի ժողովրդավար մի Թուրքիա կլինի»,-նշել է ԺՀԿ-ի ներկայացուցիչը:

Աղբյուր` ankakh.com

allTurkey.am

Մեկնաբանություններ