ԱՄՆ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում չի փոխվել. Հեֆերն

Հայաստանի եւ Թուրքիայի հաշտությունը կնպաստի կայունության ու բարեկեցության աստիճանի բարձրացմանը ողջ կովկասյան տարածաշրջանում:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Հիշեցնենք, որ Synopsys Armenia-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ դեսպանն ափսոսանք էր հայտնել, որ հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել:

«ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցում եղել եւ մնում է հետեւյալը. հարաբերությունների նորմալացում առանց նախապայմանների»,-ընդգծել է դեսպանը:

Պարզաբանելով նույն հանդիպման ժամանակ իր հայտարարությունը ` Ջոն Հեֆերնը նշել է. «Կոնգրեսն իր սահմանադրական պարտավորությունները կատարելիս կարող է եւ պարտավոր է դեսպանների թեկնածուներին խիստ հարցեր տա: Ճնշումը հենց այդ առումով է, որովհետեւ թեկնածուները գիտեին եւ հստակ պատկերացնում էին իրենց ժամանման երկիրն ու այդ երկրի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»:

Աղբյուր` news.am

allTurkey.am

Մեկնաբանություններ