Ստամբուլի զբոսայգու համար պայքարողները դաժան ծեծի են ենթարկվել (տեսանյութ)

Ստամբուլում արդեն չորրորդ օրն է` շարունակվում են Գեզի զբոսայգու պահպանման համար պայքարող ակտիվիստների և ոստիկանների միջև բախումները:

Այսօր վաղ առավոտյան թուրք իրավապահները փորձել են ցրել զբոսայգում հերթապահություն կատարող քաղաքացիներին:

Թուրք ոստիկանները բավական կոշտ միջոցների են դիմել, օգտագործել են մահակներ և արցունքաբեր գազ: Ակտիվիստների շրջանում վնասվածք ստացող անձինք են եղել: Վնասվածք է ստացել նաև հայտնի թուրք լրագրող Ահմեթ Շըքը:

Նշենք, որ թուրքական իշխանությունները որոշել էին հատել այգու ծառերի մի մասն ավտոճանապարհ և այլ կառույցներ կառուցելու համար: Այս քայլը դժգոհություն էր առաջացրել Ստամբուլի հասարակ քաղաքացիների, մտավորականների, արվեստագետների, քաղաքական և հասարակական գործիչների շրջանում:

Այնուամենայնիվ, նրանց  պայքարը դեռ արդյունք չի տալիս, և թուրքական իշխանությունները բռնի ուժով են փորձում իրականացնել իրենց ծրագիրը:

allTurkey.am

Մեկնաբանություններ