Թուրքիայի սուպերգավաթի հանդիպումը` Ադրբեջանում

Թուրքիայի ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումը կկայանա Բաքու քաղաքում:

Թուրքիայի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներն արդեն սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի սուպերգավաթի խաղարկությունը Բաքվում անցկացնելու հարցում:

Այժմ կողմերը շարունակում են բանակցությունները և մոտեն են վերջնական որոշմանը:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 11-ին: Սուպերգավաթի համար պայքարելու են «Գալաթասարայն» ու «Ֆեներբահչեն»:

allTurkey.am

Մեկնաբանություններ