Արա Գյուլերը Երևանում է

Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 4-ին կբացվի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեը: Ցուցահանդեսը կտևի 3 ամիս:

Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ հայտնի լուսանկարիչը ներկա կլինի երևանյան ցուցահանդեսի բացման արարողությանը: Նա արդեն Հայաստանում է:

Հաճախ Գյուլերին դիմում եմ «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։

2012-ի մարտին 2-ին Ստամբուլի Լյութֆի Քըրդար միջազգային կոնգրեսի պալատում մշակույթի և արվեստի գործիչներին պարգևատրման արարողության ժամանակ է Էրդողանը աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերից վերցրել ֆոտոխցիկը և լուսանկարել նրան` որպես հարգանքի նշան: Արա Գյուլերն էլ կատակով հարցրել է, թե երբ կարող է վերցնել նկարները: Հենց այդ միջոցառման ժամանակ էր, որ Գյուլերը ճանաչվեց դարի լուսանկարիչ: Իսկ Էրդողանի` Գյուլերին լուսանկարելու պահը ֆիքսած լուսանկարը Թուրքիայում ճանաչվել էր ամենահոջողվածներից մեկը:

Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ ծնվել է 1928 թ. Ստամբուլում՝ հայկական Բեյօղլու՝ Բերյայի թաղամասում: Իր կատարած լուսանկարներով միջազգային ճանաչում ձեռք բերած ներկայացուցիչներից է Թուրքիայում: 1951 թ. ավարտել է Կենդրոնական վարժարանը, իսկ լրագրությամբ սկսել է զբաղվել 1950 թ. «Նոր Ստամբուլ» թերթում: Այս տարիներին հայերեն թերթերում և գրական ամսագրերում հրապարակում է պատմվածքներ: Եղել է 1956 թ. «Time life», 1958 թ. «Paris-Match» և «Stern» ամսագրերի Մերձավոր Արևելքի ֆոտոթղթակիցը՝ միևնույն ժամանակ անդամակցելով «Մաղնում» գործակալությանը: 1961 թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը, որն աշխարհում 38 հոգի ունի: Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել:

Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերթրան Ռասելից մինչև Ուինսենթ Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչև Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Թենեսի Ուիլյամս, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով ու բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի այդ՝ նաև Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում:

Աղբյուր` Panorama.am

allTurkey.am

Մեկնաբանություններ