Օջալանի պաստառներ՝ Թաքսիմի ցույցերի ժամանակ (տեսանյութ)

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատկերով պաստառներով խումբը մասնակցել է նախօրեին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կայացած ցույցին։

Խումբը, ամենայն հավանականությամբ, կազմված է եղել քրդերից։ Նրանք ձեռքերում, բացի Օջալանի պաստառներից, եղել են նաև քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության դրոշներ։

Թուրքական ազգայնական շրջանակներն արդեն ուշադրության են դարձրել այս փաստին՝ նշելով, թե «հակակառավարական ցույցերին մասնակցում են նաև PKK-ական ահաբեկիչները»։

Քրդերից կազմված խմբի հատվածը՝ սկսած տեսանյութի 1։30 րոպեից։

Հիշեցնենք, որ արդեն 7 օր շարունակվող բողոքի ակցիայի համար առիթ էր դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից:

Տեղային բնապահպանական ցույցից սկիզբ առած բազմամարդ բողոքի ակցիաները վերածվել են հզոր հակակառավարական ցույցերի, որոնք արագորեն տարածվել են երկրի ողջ տարածքով:

Կարող եք հետևել մեր ֆեյսբուքյան էջին` զարգացումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար:

allTurkey.am

Մեկնաբանություններ