Հրդեհի հետևանքով 8 թուրզ զինծառայող է վիրավորվել

Թուրքիայի արևմտյան հատվածի ավիաբազաներից մեկում ուժեղ հրդեհի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել։

Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ՝  դեպքը եղել է Քոջաելի նահանգի Ջենգիզ Թոփել օդային և ծովային ուժերի ռազմաբազայի խոտածածկ հատվածում այսօր կեսօրին։

Թփերի և ծառերի այրման հետևանքով առաջացած ծխից տուժել է 8 զինծառայող. նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։

Հրդեհը հաջողվել է մարել, զինծառայողների վիճակի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնվում։

allTurkey.am

Մեկնաբանություններ