Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում են թուրքական աղբյուրները։

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով բանակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերին, հատկապես Սիրիայի իրավիճակին։ Քննարկվել է անցյալ տարվա դեկտեմբերին Համագործակցության խորհրդի ժամանակ ձեռք բերված համաձայնագրերի և պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

allTurkey.am

Մեկնաբանություններ