Գեզի զբոսայգին առաջիկա օրերին նորից կբացվի

Գեզի այգու կենտրոնը

Թուրքական իշխանությունները պատրաստվում են առաջիկայում նորից բացել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգին քաղաքացիների համար։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն։

Ներկայում զբոսայգում քաղաքապետարանն աշխատանքներ է իրականացնում, որից հետո էլ պատրաստվում է բացել այն բնակիչների համար։

Սպասվում է, որ երկու շաբաթից ավել փակված այգին կբացվի առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին թուրքական ոստիկանությունը ներխուժել էր Գեզի և այնտեղից հանել բոլոր ցուցարարներին, որից հետո այգին շրջափակել էին։

Թուրքիայում մոտ մեկ ամիս ընթացող հակակառավարական ելույթները սկսվեցին հենց Գեզի բնապահպանական ակցիայից, որի մասնակիցները դեմ էին այգու ծառահատամանն ու շինարարությանը։

allTurkey.am

Մեկնաբանություններ