Էրդողանի հերթական փորձը՝ զինվորականներին զրկելու քաղաքական լծակներից

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են երկրի զինված ուժերին զրկել պետական հեղաշրջում իրականացնելու հնարավորությունից, որը նրանց թույլատրում է գործող սահմանադրությունը։

Հունիսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողով է մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է զգալի սահմանափակել զինվորականների ազդեցությունը ներքին քաղաքական կյանքի վրա։

Մասնավորապես, նախատեսվում է փոխել Զինվորական օրենսգրքի 35-րդ կետը, որը բանակին թույլատրում է միջամտել ներքին քաղաքական հարցերին։

Սպասվում է, որ օրենսդրական փոփոխությունները կքննարկվեն խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ. ամռանը ԹԱՄԺ-ում արձակուրդ է լինելու։

Նշենք, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թայիփ Էրդողանի գլխավորությամբ արդեն երկար տարիներ է՝ վարում է ներքին քաղաքականության վրա  թուրքական բանակի դերի թուլացման քաղաքականություն։ Թուրքական բանակը կատարել է 3 հեղաշրջում և հեղաշրջման բազում փորձեր։

allTurkey.am

Մեկնաբանություններ