Թուրքիայի արտաքին պարտքը 350 մլրդ դոլար է

Թուրքիայի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է շուրջ 350  մլրդ ամերիկյան դոլար։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի գանձապետական ծառայությունը։

Թուրքիայի ամբողջ արտաքին պարտքը կազմում է 349,9 մլրդ դոլար։

Ընդ որում պարտքի 68,6 տոկոսը (239,9 մլրդ դոլար) ամերիկյան դոլար բաժին է ընկնում մասնավոր հատվածին, 29,5 տոկոսը (103,3 մլրդ դոլար)՝ պետական հատվածին, իսկ 1,9 տոկոսը (6,6 մլրդ դոլար)՝ Կենտրոնական բանկին։

Հետաքրքիր է, որ 2012-ի ամռանը Թուրքիայի արտաքին պարտքը կազմել է 323,5 մլր դոլար՝ շուրջ 25 մլրդ դոլարով ավելի քիչ։

allTurkey.am

 

Մեկնաբանություններ