Թուրքիայում կդատեն «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած քաղաքացուն

Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած անի դեմ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է «Սաբահ» պարբերականը։

Քրեական գործ է հարուցվել Յուսուֆ Փոլաթի դեմ, ով ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լևոն Բալջըօղլուին և նրա որդուն՝ Արթուն Բալջըօղլուին անվանել է «գյավուր հայեր»։

Փոլաթն այս արտահայտության և այլ սպառնալիքների համար կանգնել է դատարանի առաջ. Գործով զբաղվում է Ստամբուլի քրեական դատարանում։ Մեղադրող կողմը Փոլաթի համար պահանջում է երկու տարվա ազատազրկում՝ «հայկականությունը վիրավորելու» համար։

«Դուք անհավատ հայեր են։ Այս երկիրը մերն է։ Ձեզ սպանելու եմ, ձեր ոտքերը՝ ջարդելու»,-նման արտահայտություններ է արել Փոլաթը, երբ վիճաբանություն է ունեցել հայր և որդի Բալջըօղլուների հետ։

Նշենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը կլինի Թուրքիայի պատմության մեջ։

 allTurkey.am

Մեկնաբանություններ