Ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին կենտրոնանալ Թաքսիմում

Շաբաթ երեկոյան Թաքսիմ հրապարակում ցուցարարները փորձ են կատարել բողոքի ակցիա անցկացնել, տեղեկացնում է CNNTurk-ը:

Ոստիկանները թույլ չեն տվել բողոքի ակցիայի մասնակիցներին ցույց անցկացնել Թաքսիմում: Այդ ընթացքում ցուցարարները փորձել են ուժով ներխուժել հրապարակ, սակայն ոստիկանները բռնի ուժ են կիրառել նրանց դեմ և թույլ չեն տվել նրանց հավաքվել այնտեղ:

Ոստիկանները ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին: Հետաքրքիր է, որ այս անգամ ոստիկաններն արցունքաբեր գազ չեն օգտագործել բողոքողների դեմ:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս է, ինչ Թուրքիայում հակակառավարական ցույցեր են ընթացքում, որոնք վերջին շրջանում զգալի թուլացել են:

allTurkey.am

Մեկնաբանություններ